Ապրիլի 15-ից մեկնարկում է բուհերի ընդունելության հայտագրման գործընթացը

03.04.2026 22:28
431

Բուհերի ընդունելության առաջին փուլի քննությունների արդյունքներն ամփոփվել են և շուտով կմեկնարկի հայտագրման գործընթացը։ Այն կմեկնարկի ապրիլի 15-ից և կտևի մինչև մայիսի 10-ը։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը նշեց, որ բոլոր դիմորդները պարտադիր պետք է հայտագրվեն՝ անկախ նրանից առաջին փուլի քննությանը մասնակցել են ու գնահատականներից գոհ են։

«Առաջին փուլի քննությունները տեղի ունեցան այս տարվա հունվարին և փետրվարին։ Այդ ժամանակ դիմորդը ընտրում է բացառապես քննական առարկան։ Երբ ապրիլի 15-ից բացվի հայտագրման գործընթացը, առաջին փուլի քննություններին մասնակցածները ևս պետք է հայտագրվեն, որպեսզի ընտրեն բուհը և մասնագիտությունը։ Հակառակ պարագայում դուրս կմնան մրցույթից»,-ասաց Կարո Նասիբյանը։

Նա հիշեցրեց, որ նախորդ տարի քիչ չէին դեպքերը, երբ աշակերտները առաջին փուլում քննությունները հանձնել էին, բարձր գնահատական էին ստացել ու հանգիստ նստել էին՝ մտածելով, որ էլ անելու բան չունեն։ Հայտագրման ժամկետն ավարտվելուց հետո նրանք փաստի առաջ էին կանգնել։ Այդ իսկ պատճառով Գնահատման և թեստավորման կենտրոնը հորդորում է բոլոր շրջանավարտներին անպայման հայտագրվել, ընտրել բուհն ու մասնագիտությունը, իսկ եթե ցանկանում են պահպանել առաջին փուլի գնահատականները, կարող են դա նշել։

Անդրադառնալով առաջին փուլի քննություններին՝ Կարո Նասիբյանը նշեց, որ այս տարի աննախադեպ թվով մասնակցություն է եղել։ Շրջանավարտների կեսից ավելին մասնակցել է առաջին փուլի քննություններին։ Ընդհանուր առմամբ դիմել է 12 հազար 447 աշակերտ։ Նրանք մասնակցել են տարբեր առարկաների քննություններին։ Աշակերտների շրջանում ամենաշատ ընտրված առարկան «Անգլերեն»-ն է, այնուհետև «Մաթեմատիկա»-ն, որին հաջորդում է «Հայոց լեզու և հայ գրականություն»-ը։ Տվյալ առարկաներից միջին գնահատականները հետևյալն են՝ «Անգլերեն»՝ 11,4 տոկոս (թեստերում տպագրական խոտանով պայմանավորված ևս մեկ քննություն է անցկացվել, այդ ժամանակ միջին գնահատականը 10,9 տոկոս է ), «Մաթեմատիկա»՝ 10,9, «Հայոց լեզու և հայ գրականություն»՝ 11,1 տոկոս։ 

«Այս տարի առաջին փուլի քննությունները մեզ համար ծանր էին մի քանի առումով։ Նախ` աննախադեպ մասնակցությամբ, դրանից բացի ձմեռ էր, խնդիրներ եղան ճանապարհների հետ կապված, և, օրինակ՝ բքի պատճառով Սիսիանի և հարակից գյուղերի աշակերտները չէին կարողացել հասնել քննական կենտրոններ։ Իրենց համար լրացուցիչ քննություն ենք կազմակերպել։ Մյուս խնդիրը անգլերենի թեստերում տպագրական խոտանի հետ էր կապված։ Այդ ժամանակ և տեղում լուծում առաջարկեցինք և հետագայում առանձին քննության հնարավորություն տվեցինք»,-ասաց Կարո Նասիբյանը։

Քիչ չեն եղել դեպքերը, երբ քննություն հանձնող աշակերտները, կիրառելով տեխնոլոգիական նոր լուծումներ, փորձել են հուշումներից օգտվել։ Արդյունքում՝ 36 աշակերտ հեռացվել է քննասենյակից։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40