«Հայ ազգային կոնգրեսը» չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

18.08.2018 23:03
1339

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Ինչպես հայտնի է ս.թ. սեպտեմբերի 23-ին տեղի կունենան Երևանի կառավարման բարձրագույն մարմնի՝ Ավագանու արտահերթ ընտրություններ։ Հայաստանում ընթացող հեղափոխական գործընթացները, սակայն, էապես փոխում են այդ ընտրությունների քաղաքական բովանդակությունն ու նշանակությունը։ Ստեղծված իրավիճակում դրանցով Երևանի կառավարման խնդիրը չէ, որ լուծվում է։

Մի կողմից այն պետք է դիտարկել որպես կարևորագույն փուլ՝ գլխավոր խնդրի՝ Ազգային ժողովի ազատ, արդար, լիովին ժողովրդավարական ընտրությունները նախապատրաստելու առումով, մյուս կողմից՝ որպես վստահության քվե հեղափոխության արդյունքում ձևավորված իշխանությանը՝ մարտիմեկյան ոճրագործության ամբողջական բացահայտման և ոճրագործներին պատասխանատվության ենթարկելու, ավազակապետական հանցավոր համակարգի կազմաքանդման, կոռուպցիան արմատախիլ անելու և Հայաստանում լիակատար ժողովրդավարություն հաստատելու խնդիրները լուծելու նպատակով։

Հիմնվելով նշված փաստարկումների վրա, Հայ Ազգային Կոնգրեսը որոշում է չառաջադրվել Երևանի Ավագանու առաջիկա ընտրություններին՝ ի աջակցություն ապրիլյան հեղափոխությունը առաջնորդած ուժի որդեգրած քաղաքական գծի։ Միևնույն ժամանակ, Կոնգրեսը սկսում է նախապատրաստությունը հեղափոխության եզրափակիչ փուլին՝ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին»:

mamul.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22