Նոր մանրամասներ՝ ոսկու հանքախորշում դիեր հայտնաբերերելու դեպքից. Մեծ թվով հանքափորներ են հոսպիտալացվել

10.06.2020 10:45
1198

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Կոտայքի մարզի «Մեղրաձոր-Գոլդ» ԱՊԸ-ին պատկանող հանքախորշում երեք դիեր հայտնաբերելու վերաբերյալ:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, այսօր՝ հունիսի 10-ի գիշերն արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում. ժամը 00։40-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում՝ հանքահորի գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի խումբ քաղաքացիներ։

Ոստիկաննրը պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Մեղրաձոր գյուղի բնակիչներ՝ 28-ամյա Վահան Եփրեմյանը, 30-ամյա Սահակ Սահակյանը, 36-ամյա Աղասի Ղազարյանը, 34-ամյա Գեղամ Խաչատրյանը, 53-ամյա Գեւորգ Եփրեմյանը եւ 42-ամյա Վարդան Սեփոյանը։

Պարզվել է, որ նշված անձինք թունավորվել են, երբ «Մեղրաձոր-Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող, չշահագործվող հանքախորշից փորձել են դուրս բերել համագյուղացիներ՝ 34-ամյա Բագրատ Խաչատրյանի, 29-ամյա Հայկ Սաֆարյանի եւ 27-ամյա Արամ Գոգոլյանի դիերը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են նաեւ, որ նշված անձինք եղել են նշված հանքախորշի «Քյալբաջար» կոչվող հանքախորշի հատվածում։ Իրավապահները ԱԻՆ փկրարաների հետ միասին նշված հանքախորշից դուրս են բերել մահացածներին։

Դատաբժիշկը, զննելով դիերը, հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածներն աշխատում են նշված ՍՊԸ-ում՝ որպես հանքափորներ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 9-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Մեղրաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող չգործող ոսկու հանքի թունելում 3 դի կա:

Փրկարարները, ոստիկաններն ու մի քանի քաղաքացիներ մոտ 2 կմ ոտքով մոտեցել էին ոսկու հանքին, եւ թունելում հայտնաբերել էին 3 քաղաքացու դի: Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանք մահացել էին շմոլ գազից:

 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01