Ապրիլի 2-ին Գորիսի տարածաշրջանի արդյունքների վրա վճռական ազդեցություն ունեցան այն տեղամասերի քվեները, որտեղ զինվորականներ էին քվեարկում

06.04.2017 11:57
2156

Արդեն հրապարակել ենք տեղեկություններ Ազգային ժողովի ընտրությունների օրը Գորիս քաղաքում իրականացված քվեարկության արդյունքների մասին:

Պատկերը մի փոքր այլ է Գորիսի տարածաշրջանի գյուղերում (տեղամասերը ոչ թե ըստ համայնքների են, այլ՝ ըստ բնակավայրերի):

Գորիսի տարածաշրջանում շատ թե քիչ նկատելի էր դրական վերաբերմունքը «Ելք» դաշինքի հանդեպ:

Տարածաշրջանում եւ հատկապես Խանածախի ենթաշրջանում ակնկալվում էր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հանդեպ ընդգծված դրական վերաբերմունք՝ հաշվի առնելով, որ Խանածախը Սեյրան Օհանյանի հայրենի գյուղն է, որ պաշտպանության նախարար աշխատած օրերում այնտեղ եւ հարեւան գյուղերում քանիցս նա օգտակար է եղել մարդկանց: Մինչդեռ նման բան տեղի չունեցավ. 585-ից 115 հոգի Խանածախում գնաց նրա հետեւից, 300-ից 39 հոգի՝ Վաղատուրում, 264-ից 18 հոգի՝ Խոզնավարում…

Իսկ այն տեղամասերում, որտեղ քվեարկում էին զինվորականները՝ արձանագրություններում պարզորոշ երեւում է, թե ինչ կողմնորոշմամբ կամ ուղղորդումով էին ընտրության եկել նրանք: Անշուշտ, դա խոսակցության այլ նյութ է, բայց մի խորհուրդ որոշ թեկնածուների չենք կարող չտալ. այն պահին, երբ խոսում եք ժողովրդի՝ ձեր հանդեպ ունեցած սիրո եւ վստահության մասին, մի փոքր կարմրեք եւ հիշեք, որ ձեզ ձայներ են նվիրել, ընդ որում՝ չունեցած վաստակի համար:

Ինչեւէ, Գորիսի տարածաշրջանի բոլոր գյուղերի արձանագրությունները համադրելիս ակնհայտ են դառնում հետեւյալ տեղեկությունները:

Տարածաշրջանի գյուղերում առավել շատ ձայն է ստացել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը (3094): Այնուհետեւ՝ Առուշ Առուշանյան (2799), Աշոտ Արսենյան (1261), Սլավիկ Ամիրյան (2009), Ռոբերտ Հակոբյան (1915): Գորիսի տարածաշրջանում որոշակի ձայներ են հավաքել նաեւ «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Մերուժան Սիմոնյանը, ՀՅԴ թեկնածուները, ՀՀԿ թեկնածու Ավետ Սարգսյանը (վերջինս, օրինակ, 119 ընտրող ունեցող Արավուս գյուղում (մնացյալը՝ զինվորականներ) ստացել է 326 ձայն):

Եվ եթե ընդհանրացնենք Գորիս քաղաքի ու տարածաշրջանի գյուղերի արդյունքները, ապա կունենանք հետեւյալ պատկերը՝ Առուշ Առուշանյան՝ 6295 քվե, Վահե Հակոբյան՝ 3796 քվե, Աշոտ Արսենյան՝ 2477 քվե, Սլավիկ Ամիրյան՝ 2009 քվե, Ռոբերտ Հակոբյան՝ 1915 քվե:

Հայաստանի հանրապետական կուսակցության ակնհայտ հաղթանակի պարագայում, սակայն, մի շարք գյուղեր մերժել են ՀՀԿ-ի թեկնածուներին:

Գորիսի տարածաշրջանում, ինչպես եւ Գորիս քաղաքում անթաքույց մրցակցություն էր Սյունիքի գործող մարզպետ Վահե Հակոբյանի եւ մեկ ուրիշ ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանի միջեւ (վերջինս՝ Սյունիքի նախորդ մարզպետի աջակցությամբ):

Վահե Հակոբյանը հաղթեց գյուղերի մեծ մասում, բայց Աշոտ Արսենյանն էլ մրցակցին գերազանցեց Վերիշեն, Քարահունջ, Հարթաշեն, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան գյուղերում:

Իսկ առհասարակ գործող մարզպետը մերժվեց տարածաշրջանի մի քանի գյուղերում՝ Վերիշեն, Ակներ, Քարահունջ, Խնձորեսկ, Հարթաշեն, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան, Տեղ, Քարաշեն, Արավուս, Հարժիս, Վաղատուր…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40