Իշխանությունը ծանր ժառանգություն է ստացել. Մեծ աշխատանք է կատարվել հանքերի իրական սեփականատերերի բացահայտման հետ կապված

01.02.2019 18:28
1272

Օրերս հրապարակվեց Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) առաջին ազգային զեկույցը: Ավելին՝ հանքերի սեփականատերերին բացահայտող օրինագիծը պատրաստ է, շուտով այն ԱԺ կուղարկվի: Օրենքը կպարտադրի բոլոր ընկերություններին հրապարակել իրական սեփականատերերի անունները։

Ի՞նչ կտա ԱՃԹՆ-ն Հայաստանին, արդյոք հնարավո՞ր է նման ստանդարտներով լուծել Հայաստանի բնապահպանության ոլորտում առկա խնդիրները։ «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը չի կարծում, որ նման ստանդարտներով հնարավոր չի լինի ոլորտում առկա խնդիրներին լուծում տալ, քանի որ ԱՃԹՆ-ի հիմքում դրվում է հակակոռուպցիոն գործունեությունը, խոսքն ավելի շատ ֆինանսական թափանցիկության մասին է, մինչդեռ շատ լուրջ խնդիրներ ունենք շրջակա միջավայրի և առողջության վրա ազդեցության առումով։ Ինչ վերաբերում է հանքերի իրական սեփականատերերի բացահայտմանը, ապա, Կարինե Դանիելյանի խոսքերով, դա կարևոր է, քանի որ պետք է իմանալ՝ ով է պատասխանատուն, և իշխանությունն ու բիզնեսը պետք է տարանջատվեն։ «Եվ ես, ընդհանուր առմամբ, դրական եմ գնահատում այն»,- ասաց Կարինե Դանիելյանը։

Բնապահպանական խնդիրները նոր իշխանության օրոք էլ շարունակում են մնալ, առհասարակ այնպիսի ծանր ժառանգություն է այս իշխանությունը ստացել, որ, բնապահպանի խոսքերով, միանգամից լուծելը շատ դժվար կլինի․ «Հանրային խորհրդի էկոլոգիական հանձնաժողովում ես այս հարցը պետք է դնեմ, թե ինչ պետք է անենք։ Այնպիսի ժառանգություն ենք ստացել, որ նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է այս վիճակից դուրս գալ»,- ասաց Կարինե Դանիելյանը։

«Էկոլուր» հասարակական կազմակերպության ղեկավար Ինգա Զարաֆյանը ԱՃԹՆ հասարակության կողմից աշխատանքային խմբի անդամ է։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ զեկույցը պատրաստելու ճանապարհին շատ բանավեճեր են ունեցել։ Նրա խոսքերով՝ հասարակական խումբը շատ ակտիվ մասնակցել է դեբատներին, և՛ հասարակությունը, և՛ կառավարությունը, և՛ բիզնեսը կոնսենսուսի եկան, որ հաշվետվությունը կյանքի կոչվի։ Զարաֆյանը խնդիր է տեսնում, որ միջազգային չափորոշիչները պահանջում են հասարակության լայն ներգրավվածություն այդ գործընթացին, մինչդեռ, մեր դեպքում հասարակությունը լայն ձևով ներկայացված չէ, մանավանդ ներկայացված չեն հանքարդյունաբերական մարզերը։ Այս բացը, ըստ Զարաֆյանի, այս տարվա ընթացքում պետք է լրացվի և ներկայացված լինի աշխատանքային խմբի աշխատանքներին։

«Հանքարդյունաբերության ոլորտում հանքերի իրական սեփականատերերի անունները չեն հնչում պարզ պատճառով, որովհետև նրանք հայտնի են, հանրությունը պետք է հստակ իմանա, որ այդ մարդը կոնկրետ հանքարդյունաբերական սեփականատեր է, այս մարդը պետական մարմիններին հայտնի է, բայց չի հանրայնացնում, և կան պատճառներ, և մենք մեխանիզմ պետք է գտնենք, որպեսզի հրապարակենք անունները։ Մենք տանում ենք պրոցես, որ սեփականատերերը շատ արագ են փոխվում, Կապանի կոմբինատի սեփականատերն արդեն երկու անգամ փոխվեց, և հիմա պարզ չէ՝ ինչ պետք է լինի»,- հավելեց նա։

Սեփականատերերի անունները հրապարակումը, Զարաֆյանի խոսքերով, կհեշտացի գործընթացը, արդեն կդիմեն կոնկրետ սեփականատիրոջը, կներկայացնեն պահանջներ, և անհրաժեշտության դեպքում սեփականատերերը կկանչվեն պատասխանատվության, մինչդեռ, ընկերության կոլեկտիվ պատասխանատվությունը արդյունավետ մեխանիզմ չէ։

«Այս զեկույցը շատ կարևոր է, հսկայական տեղեկատվություն է պարունակում, նաև վերլուծություն է ներկայացված։ Իրական սեփականատերերի հրապարակման առումով ճանապարհային քարտեզ ունենք, որ այդ անունները հայտնի դառնան»,- ասաց Ինգա Զարաֆյանը՝ հավելելով, որ 2020-ին արդեն օրենքով կհրապարակվեն 10 տոկոսից ավելի բաժնետոմս ունեցողների անունները, իսկ եթե քաղաքական ֆիգուր է տվյալ անձը, անկախ բաժնետոմսերի չափից՝ կգրանցվի պետռեգիստրում։

1in.am

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23