Ապրիլի 23-ի իրադարձությունների վերջին զարգացման համատեքստում նշում ենք ցանկացած միակողմանի քայլի անընդունելիությունը. Ռուսաստանի ԱԳՆ

24.04.2023 14:59
840

ՌԴ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու և ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Հայտարարության մեջ ասված է.

«Մենք մեր լուրջ մտահոգությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում, հայ-ադրբեջանական շփման գծում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում տիրող իրավիճակի, ինչպես նաև պաշտոնական Բաքվի և Երևանի միջև երկխոսության կապակցությամբ։

Ծայրահեղ մտահոգությամբ ենք արձանագրում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և տարաբնույթ միջադեպերի աճը, որոնց հետևանքով պարբերաբար երկու կողմում զոհեր են լինում: Ոչ պակաս վտանգավոր ենք համարում Ադրբեջանի և Հայաստանի հանրային տիրույթում մեղադրական և ագրեսիվ հռետորաբանության աճը։

Ապրիլի 23-ի իրադարձությունների վերջին զարգացման համատեքստում հատկապես նշում ենք ցանկացած միակողմանի քայլի անընդունելիությունը, որը խախտում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնական դրույթները, անկախ նրանից, խոսքը վերաբերում է Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմի չհամաձայնեցված փոփոխությանը, թե այն ​​խաղաղության օրակարգին չհամապատասխանող նպատակներով օգտագործելու փորձերին։

Կոչ ենք անում կողմերին անհապաղ վերադառնալ առկա պայմանավորվածություններին։ Հիմք ենք ընդունում այն, որ ամեն դեպքում տեղի բնակչությունը չպետք է տուժի, և նրանց կենսագործունեության համար խոչընդոտներ չպետք է ստեղծվեն։

Կարծում ենք, որ առաջացած շատ խնդիրներ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հիմնական ուղիների շուրջ բանակցային գործընթացում ամիսներ տևած պարապուրդի և առաջընթացի բացակայության հետևանքն են: Պայմանավորվածությունները ներառում են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցումը:

Ռուսական կողմը պատրաստ է իր համար մտերիմ Ադրբեջանին և Հայաստանին ցուցաբերել անհրաժեշտ ամբողջական աջակցություն՝ ինչպես քաղաքական մակարդակով, այնպես էլ տեղում՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության մասնակցությամբ։

Նաև զգուշացնում ենք արտաքին արևմտյան խաղացողներին և տեղական ռուսատյաց տարրերին, որոնք աշխատում են իրենց պատեհապաշտ օրակարգով, հրաժարվել իրավիճակը սրելու փորձերից, այդ թվում՝ Ռուսաստանին զրպարտող արշավի միջոցով»:

1lurer.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40