Ապրիլի 24-ին ուղարկվելիք sms-ների համար հավելյալ գումար չի գանձվի. բնակարնների եւ փողոցների լույսերը կմարվեն 3 րոպեով

21.04.2020 19:35
1581

Ապրիլի 24-ին Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող ժեստերից մեկն այս տարի , ինչպես արդեն հայտնի է, լինելու է հաղորդագրության տեսքով: Քաղաքացիները կարող են հաղորդագրություն ուղարկել 1915 կարճ համարին Հայաստանից, իսկ 0037433191500  հեռախոսահամարին արտերկրից: Հաղորդագրություն ուղարկելու համար յուրաքանչուր բաժանորդից կգանձվի միայն օպերատորի գումարը, որեւէ հավելյալ գումար չի գանձվի: Այս մասին ՀԺ-ին մանրամասնեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի օգնական Աշոտ Գինոսյանը:

ՀՀ եւ սփյուռքի մեր հայրենակիցները կարող են հաղորդագրություն ուղարել ապրլի 24-ին ժամը 08:00-ից՝ նշելով ուղարկողի անուն-ազգանունը: Անունները լուսային էֆեկտի միջոցով կհայտնվեն Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի պատերին, ինչով կապահովվի քաղաքացիների խորհրդանշական մասնակցությունը: Այս մասին այսօր ասուլիսում հայտնել էր Էդուարդ Աղաջանյանը:

Ապրիլի 23-ին՝ երեկոյան ժամը 21:00-ին, կսկսվեն Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումները: Կլինեն եկեղեցու զանգերի ղողանջներ, որոնց ներքո պիտի մարեն Երեւանի եւ մարզկենտրոնների փողոցների լույսերը: 

Ավելի ուշ այս մասին հայտարարությունն է տարածել նաեւ Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նա ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ ապրիլի 23-ին՝ ժամը 21.00-ից 3 րոպեով անջատվելու են բնակարանների լույսերը: «Լույսերն անջատելու եւ պատուհանների մոտ այլ լույս ենք վառելու (մոմի կամ այլ, օրինակ, հեռախոսի)՝ ոգեկոչելով սուրբ նահատակների հիշատակը»,-գրել է Կարապետյանը:

armtimes.com

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10