«Կա 30 տարվա թշնամանք, պատերազմի հետևանքներ, բայց պետք է նայել ապագային»․ Բայրամովը հայտարարել է՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման «բացառիկ հնարավորություն է ստեղծվել»

22.06.2021 20:06
1325

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը թուրքական TRT World հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար բացառիկ հնարավորություն է ստեղծվել։

«Մենք պետք է կենտրոնանանք իրականության վրա, իսկ իրականությունն այն է, որ անկախությունից ի վեր առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բացառիկ հնարավորություն է ստեղծվել։ Ինչո՞ւ եմ ասում առաջին անգամ, քանի որ «օկուպացիայի» (չակերտները` խմբ.) փաստն այլևս գոյություն չունի։

Կա մոտ 30 տարվա թշնամանք, օկուպացիա, կորուստներ և պատերազմի հետևանքներ։ Բայց մենք կարծում ենք՝ պետք է նայել ապագային: Գիտեք, դա հեշտ չէ մեզ համար, քանի որ հիշողությունը կենդանացնում է այն ամենը, ինչ տեղի է ունեցել: Սակայն Ադրբեջանի նախագահն ընդգծել է հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը։ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ աշխատել խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ։ Մենք հանդես ենք գալիս այդ առաջարկով։ Հայաստանից ակնկալում ենք քաղաքական կամք և իրական քայլեր»,- հայտարարել է Բայրամովը։

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40