Թամարա (Էմմա) Առաքելյան. «Էնքան չեմ մեռնելու, մինչև չտեսնեմ Հայաստանն ու Արցախն ազատ, անկախ»

06.03.2023 11:33
1463

Սյունյաց աշխարհն իր լեռներով ու ձորերով, իր անառիկ բերդերով ու վանքերով դարերի մեջ կերտել է մարդու մի տեսակ, ում համար անգամ ժամանակն է անզոր: Կռվել է պետք՝ սյունեցին առաջին շարքում է, կառուցել է պետք՝ քարը քարին դնող է: Սյունեցին նաև իր երկրի տերն է՝ կին թե տղամարդ, ահել թե ջահել:

Սյունեցի կնոջ տիպիկ կերպար է Թամարա (Էմմա) Առաքելյանը: Չորս զավակ ծնած ու մեծացրած Թամարային մի անգամ ասել են՝ երկար ապրես, պատասխանել է. «Էնքան չեմ մեռնելու, մինչև չտեսնեմ Հայաստանն ու Արցախն ազատ, անկախ»:

90-ականների պատերազմի ժամանակ ամուսնու ու որդու հետ մնաց Կապանում, չլքեց իր քաղաքը, անգամ երբ «գրադ»-ի արկը պայթեց իր տան բակում. «Մենք որ գնանք, բա իմ կռվող տղայի թիկունքն ո՞վ պահի»:

Թամարա Առաքելյանն այսօր 90 տարեկան է, բայց էլի ակտիվ, էլի առաջին շարքում է...

1968-ի երկրաշարժի ժամանակ Կապանի ղեկավարությունը նրան գործուղեց Քաջարան՝ մեկ ամսով: Գնաց, որովհետև հեռախոսավարուհի էր, իսկ կապն ամենաանհրաժեշտն էր, հացի նման, իսկ ինքն առաջնակարգ մասնագետ էր:

Գնահատեցին նրա աշխատանքը՝ պարգևատրումներ, գովաբանող հոդվածներ: Ընտրվեց քաղաքային խորհրդի դեպուտատ, ժողովրդական դատարանի ատենակալ և այլն:

Կյանքի զիգզագներով անցած Թամարա Առաքելյանին շնորհավորում ենք՝ ծննդյան 90-ամյակի կապակցությամբ, մաղթում, որ 100-ամյակին էլ ներկա գտնվենք՝ ձեռքը համբուրելու և օրհնանք ստանալու համար:

 

Մարի Նավասարդյան

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22