Բոլորս պետք է օգնենք․ եթե նա ձախողի, դա աղետ կլինի հայ ժողովրդի համար․ Ռուբեն Վարդանյանը՝ Փաշինյանի տնտեսական բարեփոխումների մասին

12.12.2018 17:20
1166

«Ոչ ոք չգիտի՝ ով է այն «ամենաճիշտ» մարդը, որը պետք է իրականացնի Հայաստանի պես երկրի տնտեսության վերափոխումը, որովհետև այնտեղ այնքա՜ն մարտահրավերներ կան։ Ու երկիրը պետք է վերափոխվի, արդիականացվի շատ ոլորտներում, բոլոր ոլորտներում»,- ընտրություններից հետո «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի թիմի տարած հաղթանակին ու նրա կողմից տնտեսական փոփոխություններ նախաձեռնելուն վերաբերող հարցազրույցում ասել է Ռուսաստանում բնակվող հայ գործարար Ռուբեն Վարդանյանը։

 

Գերմանական Deutche Welle հեռուստաալիքին տված հարցազրույցում նա ասել է, որ ներկա պահին Հայաստանում կա լավ մթնոլորտ, կան սպասումներ։ Նրա խոսքով՝ կա կատարելու հսկայական աշխատանք, իսկ կարո՞ղ է Փաշինյանի թիմը կատարել այդ աշխատանքը՝ հարց է։

«Կարծում եմ՝ բոլորս պետք է օգնենք նրան, որովհետև եթե նա ձախողի այդ աշխատանքը, դա աղետ կլինի հայ ժողովրդի համար։ Ոչ թե նրա անձի, այլ նրա՝ իշխանության գալու մեթոդի շնորհիվ մարդիկ նրան մեծ մանդատ են տվել ու մեծ հույս, որ նա կկարողանա արդարացնել այդ սպասելիքները, որոնք շատ բարձր են»,- ասել է Վարդանյանը։

Հայ գործարարը նշել է, որ շատ փոփոխություններ ցավոտ են լինելու ժողովրդի համար, իսկ Նիկոլ Փաշինյանը չունի տնտեսական փոփոխությունների փորձ, բայց ունի միավորելու, կոնսոլիդացիայի ռեսուրս, իսկ նրա թիմի անդամները զարգացած են ու արհեստավարժ։

 
 

shantnews.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40