ՀՀ-ի ու Արցախի միջև հնարավոր ադրբեջանական անցակետի տեղակայումը Արցախի հարցի վախճանը կդառնա. Տիգրան Աբրահամյան

22.02.2023 10:46
889

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, Մյունխենում տեղի ունեցած հանդիպում-քննարկումների վտանգավոր դրվագներից մեկը վերաբերում է «Լաչինի միջանցքի» վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարությանը:

Ալիևը պարզ վերահաստատում է իր այն մոտեցումը, որ Հայաստանն Արցախին կապող երթուղին և Սյունիքով դեպի Նախիջևան ճանապարհը պետք է գործեն միևնույն ռեժիմում` հավելելով, որ այդ հատվածներում պետք է անցակետեր տեղակայվեն:

Առավել պարզ ասած, Ալիևն ասում է, որ եթե ՀՀ-ն դեմ է Սյունիքով միջանցքի տրամադրման, ապա Հայաստանն Արցախին կապող երթուղին պետք է զրկվի միջանցքի կարգավիճակից, իսկ դա նշանակում է, որ ՀՀ-ից Արցախ մուտք գործելիս պետք է անցնել ադրբեջանական անցակետերով` անվտանգային, մաքսային և այլ ընթացակարգերի ներառմամբ:

Չի բացառվում, որ ի սկզբանե Ադրբեջանը միջանցքի թեման առաջնային օրակարգ էր մղել որպես «փոխզիջում» օգտագործելու և իր գլխավոր նպատակներից մեկին հասնելու` ՀՀ-ն Արցախին կապող ճանապարհին անցակետ տեղակայելու համար:

ՀՀ-ի ու Արցախի միջև հնարավոր ադրբեջանական անցակետի տեղակայումը Արցախի հարցի վախճանը կդառնա:

https://168.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40