Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ իր աշխատանքում կառաջնորդվի «հատուկ ռազմական գործողության» նպատակներով. ՌԴ ԱԳՆ

06.11.2024 17:48
634

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը կաշխատի ԱՄՆ նոր վարչակազմի հետ՝ ելնելով ազգային շահերից և «հատուկ ռազմական գործողության» (խմբ.՝ Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունները) նպատակներից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։

«Ռուսաստանը կաշխատի նոր վարչակազմի հետ, երբ այն «գրանցվի» Սպիտակ տանը՝ ամուր պաշտպանելով Ռուսաստանի ազգային շահերը և առաջնորդվելով հատուկ ռազմական գործողության բոլոր նպատակներով։ Մեր պայմաններն անփոփոխ են և լավ հայտնի են Վաշինգտոնում», - ասվում է ՌԴ արտգործնախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Գերատեսչությունը նշել է, որ Մոսկվան «պատրանքներ չունի ԱՄՆ-ի ընտրված նախագահի առումով, որը Ռուսաստանում լավ հայտնի է, և Կոնգրեսի նոր կազմի առումով, որտեղ հանրապետականներն, ըստ նախնական տվյալների, կգերիշխեն»։

«ԱՄՆ-ում իշխող քաղաքական վերնախավը, անկախ կուսակցական պատկանելությունից, հավատարիմ է հակառուսական դրույթներին և «Մոսկվային զսպելու» գծին», - հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն՝ հավելելով, որ այս գիծը ենթակա չէ փոփոխության՝ անկախ նրանից, թե ով է երկրի ղեկավարը:

Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են, որ ընտրություններում Թրամփի հաղթանակն «արտացոլում է ամերիկացիների դժգոհությունը ինչպես Ջոզեֆ Բայդենի վարչակազմի կառավարման արդյունքներից, այնպես էլ Դեմոկրատական ​​կուսակցության նախընտրական ծրագրից»։

Նոյեմբերի 6-ին Թրամփը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին։ Ձայների հաշվարկին հետևող ամերիկյան առաջատար ԶԼՄ-ները նույնպես նրան հաղթող են հայտարարել։

Ըստ Reuters-ի՝ հանրապետական Դոնալդ Թրամփն ապահովել է ընտրիչների 279 ձայն՝ անհրաժեշտ 270-ից, մինչդեռ Դեմոկրատական կուսակցությունից նրա մրցակից Քամալա Հարիսը՝ 223 ձայն։  

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40