Հիվանդանոցների տնօրենները զերծ կմնան սեփական հայեցողությամբ կադրեր ընդունելուց. ներդրվում է նոր կարգ

04.05.2018 15:23
1568

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական ոչ առեւտրային հիվանդանոցներում բժշկական կադրերին այսուհետեւ կընդունեն ոչ թե պարզապես տնօրենի ընտրությամբ, այլ բացառապես բաց մրցույթի արդյունքում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացված համապատասխան նախագծի մասին խոսեց ՀՀ առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանը:

«Նախագծով կարգավորվելու է միայն պետական սեփականություն հանդիսացող հաստատությունների բուժաշխատողների ընդունելության կարգը: Մենք համանման կարգ ունենք դեռեւս 2011 թվականից, որով սահմանված է, որ պետական հատվածում բուժաշխատողները պետք է ընդունվեն բաց մրցութային կարգով, ոչ թե տնօրենի ուղղակի հրամանով կամ ցանկությամբ: Այդ կարգը ժամանակին կյանքի կոչվեց որպես բավականին լուրջ հակակոռուպցիոն միջոցառում՝ ուղղված բժշկական կազմակերպությունների տնօրենների կողմից կամայականորեն բուժանձնակազմի ընդունման եւ նշանակման խնդիրների դեմ»,-ասաց Սողոմոնյանը:

Նոր նախագծի հիմնավորման մեջ ասվում է՝ իրականում ավագ բուժաշխատողների սահմանված կարգով աշխատանքի ընդունումը առողջապահական պետական ոչ առեւտրային կազմակերպությունների եւ հարյուր տոկոս սեփականության իրավունքով պետությանը պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահության ոլորտի բաժնետիրական ընկերություններում իրականացնում է բաժնետիրական ընկերության գործադիր մարմինը՝ գլխավոր տնօրենը: Եվ փաստացի 2011-ի որոշումը չի իրականացվում տարբեր պատճառներով: Ստացվում է, որ կամ պետության կողմից սահմանված կարգավորումները անտեսվում են, կամ չկան դրա վերահսկողության մեխանիզմներ, ինչն առավել քան անթույլատրելի է:

Սողոմոնյանը փաստեց՝ Կառավարության որոշման կիրարկման վերջին 7 տարվա փորձը ցույց տվեց, որ որոշակի շտկումների, խստացման եւ վերահսկողական մեխանիզմների ներդրման կարիք կա: Վերահսկողությունը պարզապես թողնված էր մարզպետարանների վրա, որն իրականացվում էր ոչ պատշաճ: «Մենք հիմա նախատեսում ենք որոշակի փոփոխություններ կատարել այդ կարգում՝ այն ավելի խիստ ու վերահսկելի դարձնելու համար: Ներդնում ենք երկրորդական մեխանիզմեր՝ մասնավորապես մարզպետարաններին պարտադրելու ենք, որ նախարարությանը պարբերաբար տեղեկատվություն տրամադրեն թափուր հաստիքների եւ դրանց համալրման մեխանիզմների մասին: Այդ մրցութային փաստաթղթերը կազմակերպությունները պետք է պահեն առնվազն 3 տարի: Փորձել ենք ապահովել մեխանիզմներ, որ բժիշկները նշանակվեն հայտարարված բաց մրցույթների արդյունքում, եւ տնօրենները զերծ մնան որեւէ այլ մոտեցմամբ աշխատող ընդունելու գայթակղությունից»,-նշեց նա:

Մրցույթի համար բժշկական կազմակերպությունում կազմվելու է հանձնաժողով: Հանձնաժողովի կազմի մեծ մասը ներկայացնելու են տվյալ կազմակերպության ներկայացուցիչները, ընդգրկված են լինելու նաեւ մեկ կամ երկու ներկայացուցիչ մարզպետարանից: Նախատեսվում է նաեւ դրանում ունենալ նախարարության լիազոր ներկայացուցիչ: Մրցույթը լինելու է խիստ մասնագիտական: Դրա արդյունքում ստուգվելու են բժշկի մասնագիտական գիտելիքները: Այն իրականացվելու է մասնագետների կողմից արդեն իսկ մշակված հարցաշարերի հիմա վրա կազմված թեստերով: Մարդկանց միջամտությունը նվազեցնելու նպատակով նախատեսում են, որ թեստերի ընտրությունը կատարվի համակարգչով:

Աննա Գրիգորյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40