Դասերը կանցկացվեն առկա ձևաչափով. ԿԳՄՍ փոխնախարար

20.08.2021 20:14
4713

Հանրակրթական ուսումնական հաստատությունների օգոստոսյան խորհրդակցությունները մեկնարկել են այսօր Տավուշի մարզից: Դրանց նպատակն է նոր ուսումնական տարվան ընդառաջ ոլորտի խնդիրները քննարկել տեղերում՝ դպրոցների տնօրենների, կրթության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։

Տավուշում մեկնարկած խորհրդակցությունն անցկացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ներկա են եղել ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, մարզային և հանրակրթության վարչության ներկայացուցիչներ: Քննարկումների օրակարգում ընդգրկված են եղել հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխություններին և 2021-2022 ուսումնական տարվա ընթացիկ գործողություններին, ինչպես նաև Հանրակրթության պետական չափորոշչին վերաբերող հարցեր:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ հատկապես Տավուշում այս տարի աշխատանքները շատ են՝ պայմանավորված մարզի ուսումնական հաստատություններում հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական նոր չափորոշիչների փորձարկմամբ:

Խորհրդակցության սկզբում Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է բուհերի ընդունելության քննությունների Տավուշի մարզի արդյունքները: «Ընդունելության ցուցանիշը վատ չէ՝ հիմնական և լրացուցիչ փուլերի արդյունքներով դիմորդների շուրջ 76,7 տոկոսն ընդունվել է (614 դիմորդից ընդունվել է 471-ը), 81 դիմորդ ընդունվել է առաջին՝ անվճար հայտով: Տավուշի մարզի դիմորդների շրջանում ամենապահանջված ուղղություններ են ինֆորմատիկան և կիրառական մաթեմատիկան, անգլերենը և տուրիզմը»,- ասել է նա: ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ որոշ առարկաների քննությունների արդյունքները մտահոգիչ են. «Գնահատականները ցածր են եղել հատկապես մաթեմատիկա և ֆիզիկա առարկաներից: Ֆիզիկայի միջին միավորը եղել է 8,8: Հատկապես նոր չափորոշիչների փորձարկման ընթացքում կփորձենք հասկանալ, թե ինչպես բարձրացնել բնագիտական առարկաների ուսուցման որակն ու արդյունավետությունը»,- նշել է Ժ.Անդրեասյանը:

Գնահատման և թեստավորման կենտրոնը քննությունների արդյունքները կամփոփի նաև ըստ դպրոցների: Այդ ցուցանիշներին պետք է մեծ ուշադրություն դարձնել, քանի որ դրանք ցույց են տալիս, թե ինչ բովանդակային անելիքներ կան կոնկրետ առարկաների ուսուցումը բարելավելու ուղղությամբ:

Նոր ուս.տարին՝ առկա ձևաչափով

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նոր ուսումնական տարին սկսվելու է առկա ձևաչափով՝ հակահամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ: «Հանրակրթության ոլորտն ընդգրկում է շուրջ կես միլիոն շահառու, և եթե այստեղ կանոնները չպահպանվեն՝ ընդհանուր վիճակի վրա ազդեցությունն ակնհայտ կլինի»,- համոզված է փոխնախարարը: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությամբ նախատեսվում է դպրոցներին տրամադրել անհրաժեշտ բոլոր նյութերն ու պարագաները կանոնների պահպանումն առավել դյուրին դարձնելու և ուսումնական հաստատությունների միջոցները խնայողաբար օգտագործելու համար:

Անդրադառնալով ուսումնական պլաններին՝ փոխնախարարն ասել է, որ դրանք արդեն հաստատված են որոշակի փոփոխություններով: Ուսումնական պլանի ամբողջական փոփոխությունները կկատարվեն չափորոշիչների ներդրումից հետո: ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանն էլ պարզաբանել է, որ բոլոր դասարաններում, բացի 2-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ դասարններից, գործում են նախկին ուսումնական պլանները: Նոր մշակված ուսպլանների առանձնահատկությունն այն է, որ դրանք կիրառվելու են 2 տարի: Նա նաև նշել է, որ ընթացքի մեջ է տնօրենների վերապատրաստումը. նրանք ծանոթանում են ուսումնական պլանի մշակման սկզբունքներին: «Նոր ուսումնական տարի մուտք ենք գործելու նորամուծութուններով, սակայն պետք չէ տագնապել: Մենք ձեր կողքին ենք և միասին կհաղթահարենք ցանկացած արգելք»,- վստահեցրել է Ա.Թորոսյանը:

Խորհրդակցությանը ներկա Տավուշի մարզի դպրոցների տնօրենները, կրթական ոլորտի ներկայացուցիչները նախարարի տեղակալին են ուղղել տարաբնույթ հարցեր դրույքաչափի, նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ տարիֆիկացիոն մատյանների կազմման, ֆինանսավորման չափաքանակների, կամավոր ատեստավորման, կրթության կազմակերպման վերաբերյալ:


factor.am

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12