Պուտինը սպառնում է նոր զինատեսակով. Հայաստանի համար վտանգավոր սահմանը

28.04.2022 12:24
4359

Եթե որևէ մեկն արտաքին աշխարհից փորձի Ուկրաինայում միջամտել ռազմական գործողություններին և ստեղծել Ռուսաստանի համար ռազմավարական սպառնալիքներ, ապա պատասխանը կլինի կայծակնային, ՌԴ Պետդումայի Դաշնայյին պալատի առաջ ելույթում հայտարարել է ՌԴ նախագահ Պուտինը, ասելով, որ այդ կապակցությամբ բոլոր անհրաժեշտ որոշումները կայացած են և Ռուսաստանի ձեռքի տակ են հարվածային միջոցներ, որոնցով չի կարող պարծենալ ոչ ոք: Պուտինը փաստորեն ակնարկում է զինատեսակի մասին, որն ըստ իրեն՝ չունի ոչ ոք: Բլե՞ֆ է դա, թե՞ ոչ: Ո՞վ ունի այդ հարցի պատասխանը: Սակայն, մինչ դրան հասնելը, ուշադրության արժանի մյուս հանգամանքը այն է, որ հռետորաբանությունը, որը տարիներ առաջ ինքնին կարող էր թվալ անոմալիա, այսօր դարձել է սովորական, գրեթե ընթացիկ երևույթ:

Աշխարհի միջուկային տերությունները, գերհզոր խաղացողները իհարկե խոսում են միջուկային պատերազմի ավերիչ բնույթի և ըստ այդմ խելահեղության, ու այդպիսով անթույլատրելիության մասին, միևնույն ժամանակ սկսել են այդ մասին խոսել շատ հաճախ ու այնպիսի տոնայնության մեջ, որ խոսքը կարծես լինի սովորական սպառազինական միջոցների գործադրման մասին է: Սա մտահոգիչ է ոչ միայն նրանով, որ աշխարհը կարող է ավելի ու ավելի մոտենալ ներկայումս խելահեղություն համարվող մեծ բախման, որի միայն բեկորները կարող են իրենց ռազմա-քաղաքական ուժով ու ազդեցությամբ ոչնչացնել ամբողջ պետություններ: Մինչդեռ, Ուկրաինայի շուրջ բոլոր կողմերից հնչող հայտարարությունները միայն բարձրացնում են խելահեղության ռիսկն ու իջեցնում կարմիր գծերը:

Խնդիրն այն է, որ այդ մակարդակի հռետորաբանությունն խոսում է միջազգային մի իրադրության մասին, երբ կարմիր գծերը ոչ միայն իջնում են, այլև արդեն իսկ էապես իջեցվել են և հասցվել գործնականում միջուկային պատերազմի աստիճանի: Այսինքն, ներկայումս կարծես թե կարմիր գիծ դարձել է միջուկային պատերազմը և դրանից վերև եղած կարմիր գծերը կամ ջնջվել են, կամ ջնջվելու փուլում են: Իսկ սա լրջագույն մարտահրավեր է այն ռեգիոնների և պետությունների համար, որոնք դիտարկվում են որպես խոշոր միջուկային տերությունների ռազմա-քաղաքական դիմակայության անուղղակի տիրույթ: Դրանց թվում է անշուշտ Կովկասը, և, եթե կարմիր գծերի նշաձողը գործնականում աշխարհում է իջեցվել և հասցվել, այսպես ասած կանգնեցվել միջուկային պատերազմի մակարդակին, դա նշանակում է, որ մի շարք այլ ռեգիոններում, այդ թվում Կովկասում գործնականում ձևավորվում է «առանց կարմիր գծերի» միջավայր: Այդ հանգամանքը առայժմ կրում է քաղաքական բնույթ, որովհետև ռազմական հավասարակշռման և հակակշռման մեխանիզմներ դեռևս աշխատում են, սակայն ակնհայտ է, որ ինտենսիվորեն աշխատում է նաև դրանց հանդեպ քաղաքական «ջնջոցի» մեխանիզմը: Այդ ֆոնին ամենից մտահոգիչն այն է, որ Հայաստանի դիմադրունակությունը պահանջում է հակառակ գործընթաց՝ երկրի ներսում կարմիր գծերի նշաձողերի էական բարձրացում, հասարակական-քաղաքական կյանքում ընդհանրապես, մինչդեռ այսօր ծավալվող քաղաքական պայքար ասվածը, որ փորձում է իրականացնել խորհրդարանական ընդդիմությունը, ակնհայտորեն ընթանում է Հայաստանի ներսում էլ կարմիր գծերը առավելագույնս իջեցնելու կամ ընդհանրապես ջնջելու տրամաբանությամբ: Դա վտանգավոր սահման է:

www.1in.am

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12