Ապրիլի 7-ին նշվում է Առողջության համաշխարհային օրը

07.04.2021 11:03
1117

 Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ապրիլի 7-ը հռչակել է Առողջության համաշխարհային օր` խորհրդանշելով 1948 թվականին կառույցի հիմնադրումը: Յուրաքանչյուր տարի Առողջության համաշխարհային օրը նվիրվում է առողջապահության որոշակի խնդրի և նշվում է տարբեր կարգախոսներով և նշանաբաններով:

Ինչպես  հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, 2021 թվականի կարգախոսն է. «Կառուցել ավելի արդար և ավելի առողջ աշխարհ բոլորի համար»: Այս կարգախոսով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում միջոցներ ձեռնարկել առողջության անհավասարությունները վերացնելու ուղղությամբ՝ մեկ տարի տևող համաշխարհային արշավի շրջանակներում միավորելով  մարդկանց ջանքերը՝ ավելի արդար, ավելի առողջ աշխարհ կառուցելու համար: Քարոզարշավը կարևորում է ԱՀԿ-ի սահմանադրական սկզբունքը, ըստ որի. «Առողջության բարձրագույն ստանդարտի  հասնելը  յուրաքանչյուր մարդու հիմնարար իրավունքն է՝ առանց ռասայի, կրոնի, քաղաքական համոզմունքի, տնտեսական կամ սոցիալական վիճակի տարբերակման»:

Աշխարհում դեռևս առողջության պահպանման առումով անհավասարություն է տիրում, ինչը ոչ միայն անարդար է, այլև սպառնում է մինչ օրս գրանցված առաջընթացներին և գնալով կարող է խորացնել սոցիալական անարդարությունը: Այնուամենայնիվ, առողջապահական անհավասարությունները կարող են կանխարգելվել այնպիսի ռազմավարությունների միջոցով, որոնք ուղղված են սոցիալական արդարության ապահովմանը` հատկապես առավել խոցելի և մարգինալացված խմբերի համար:

COVID-19-ն ուժեղ հարված է բոլոր երկրների համար, բայց դրա ազդեցությունն ամենադաժանն է այն համայնքների համար, որոնք արդեն խոցելի են, ավելի շատ են ենթարկվում հիվանդությունների, ավելի քիչ է որակյալ առողջապահական ծառայություններ ստանալու հնարավորությունը և ավելի մեծ է համաճարակի զսպմանն ուղղված միջոցառումների հետևանքով առաջացած անբարենպաստ արդյունքի հետ բախման հավանականությունը: Ահա թե ինչու ԱՀԿ-ն կոչ է անում առողջապահության ոլորտի ղեկավարներին` որոշումների կայացման գործընթացում ապահովել համայնքների ներգրավվածությունը, մշտադիտարկել առողջապահության ոլորտում անհավասարությունները և ապահովել, որ բոլոր մարդիկ ունենան մատչելի որակյալ առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորություն՝ համաձայն իրենց համայնքների ներսում ունեցած կարիքների և արժեքների:

armenpress.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24