Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերը 75-ն են. պետք է ֆիքսել ապրիլի առաջին 4 օրվա զոհերի թիվը. Արծրուն Հովհաննիսյան

03.04.2019 19:04
1241

Շատ կարևոր է հստակեցնել ապրիլի 4 օրվա ընթացք և հետագա ընթացք հասկացությունները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի վերջո 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ քանի կորուստ է ունեցել հայկական զինված ուժերը:

«Զոհերի թիվը նշելիս պետք է ֆիքսվել առաջին 4 օրվա վրա, որովհետև մարտերի ծանրությունը եղել է 4 օրվա ընթացքում: Եթե մենք հետագա օրերի կորուստները սկսենք հաշվել, այդպես կարող ենք հաշվել ամբողջ տարվա կորուստները: Այս երեք տարում լարվածության ամպլիտուդ էր լինում, դիվերսիա էր լինում, երկու-երեք զոհ էինք ունենում, նորից իջնում էր:

Դրա համար, եթե ասում ենք ապրիլյան զոհեր, ճիշտ կլինի ֆիքսվենք առաջին 4 օրվա վրա, իսկ եթե 4 օրվա կորուստներն ենք ֆիքսում, ապա 4 օրվա կորուստը կազմում է 75 մարդ՝ 61 զինծառայող, ուզում եմ կարևորել, որ նրանցից կեսը սպաներ են եղել, 12 աշխարհազորային, 2 պահեստազորային: Աշխարհազորայինն ու պահեստազորայինը զինծառայողներ չեն, բայց գալիս էին, որ մտնեն զինծառայության մեջ, բայց շատերը չէին էլ հասցրել մտնել ծառայության մեջ»,- ասաց նա և հավելեց, որ ունեցել ենք նաև 4 քաղաքացիական զոհ՝ մեկ երեխա և երեք ծերունի:

Արծրուն Հովհաննիսյանը կոչ արեց, որ մարդիկ մի քիչ զուսպ լինեն մարդկային կյանքերի, զոհերի մասին արտահայտվելիս: «Ասում են՝ հարյուրավոր զոհեր են եղել, չի կարելի այդպես»,- նշեց նա:

Ճշտող հարցին՝ առաջին 4 օրերին վիրավորվածները և հետագայում մահացածներն էլ են հաշվվում այդ 75 զոհերի մեջ, նա պատասխանեց. «Բարեբախտաբար, այդպիսի մեծ թիվ չունենք: Դա չեմ կարող ասել, որովհետև մարդ կա՝ ահագին ուշ է մահացել»:

Դիտարկմանն էլ, գուցե վիրավորների և հետագայում մահացածների թիվն էլ հետն են մարդիկ նշում, որ հարյուր զոհ ենք ունեցել, Հովհաննիսյանն արձագանքեց. «Եթե շատ լայնացնենք, բոլոր պատճառները, վթարները հաշվենք, այդ դեպքում էլ սխալ է ասել՝ հարյուրավոր զոհեր ունենք: Այդ բոլոր դեպքերը հաշվելով էլ՝ 102 զոհ + 4 քաղաքացի: Պետք է ճշգրիտ խոսել, այն էլ զոհերի մասին: Եթե ասվի 106 մարդ, ես կհասկանամ դա, բայց ասում են՝ հարյուրավոր մարդիկ են զոհվել»:

Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ նաև սոցիալական ցանցում շրջանառվող այն լուսանկարին, որտեղ երևում է, թե ապրիլին ունենք 140 զոհ: «Միգուցե, այդ նկարը ոչ միտումնավոր է շրջանառվում. եթե մենք 16 թվի բոլոր զոհերն ենք հաշվում, այդ նույն սկզբունքով ինչո՞վ են մեղավոր 15 թվականի զոհվածները, որ այդպես նրանց նկարները չենք տարածում»,- եզրափակեց նա:

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40