Արա Բաբլոյանն ընդունել է «Վեոլիա ջուր» ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան գոտու գործադիր փոխնախագահին

27.09.2018 16:07
1558

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է «Վեոլիա ջուր» ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան գոտու գործադիր փոխնախագահ Մալիկա Գենտոտիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանը, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը եւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Գորգիսյանը:

Խորհրդարանի ղեկավար Արա Բաբլոյանի գնահատմամբ` հանդիպումը հատկապես կարեւոր է Հայաստան-Ֆրանսիա բարեկամության՝ քաղաքական եւ տնտեսական համագործակցության ամրապնդման լույսի ներքո:

Խոսելով «Վեոլիա ջուր» ընկերության ընթացիկ գործունեության մասին` կողմերն արձանագրել են, որ առկա խնդիրները պետք է լուծվեն պայմանագրային դրույթներից բխող պարտավորություններով, իսկ դրանցում առկա պարզաբանման ենթակա հարցերը կարգավորվեն բանակցությունների ու քննարկումների միջոցով:

Խորհրդարանականները հատկապես փաստել են, որ աշխարհի տարբեր երկրներում ավելի քան 80 բիզնես միավոր ունեցող «Վեոլիա ջուր» ընկերության ներկայությունը Հայաստանում, պետություն-ընկերություն հաջողված համագործակցությունը պետք է հանդիսանան արտաքին ներդրումներ ներգրավելու եւ ներդրումային վստահելի միջավայր ունենալու լավ օրինակ: 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24