Համապետական ընտրություններին և հանրաքվեներին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիություն ունեցող այն անձինք, որոնք ընտրություններին նախորդած 1 տարվա ընթացքում 6 ամիս բնակվել են Հայաստանում․ նախագիծ

16.06.2026 20:26
320

Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորները շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ, որ ՀՀ-ում համապետական ընտրություններին և հանրաքվեներին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիություն ունեցող այն անձինք, որոնք ընտրություններին նախորդած մեկ տարվա ընթացքում 6 ամիս բնակվել են ՀՀ-ում։

Պատգամավորները որպես հիմնավորում են նշել այն, որ ներկայիս կարգավորումներով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու իրավունքի իրացման համար բացակայում է քաղաքացի-պետություն մշտական կապն արտացոլող որևէ լուծում (ի տարբերություն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների և տեղական հանրաքվեների):

«Պետության հետ քաղաքացու բավարար կապի (պարբերական կապի) տեսության հիմքում, ըստ էության, ընկած է այն ողջամիտ տրամաբանությունը, որ քաղաքացիությունը չի կարող լինել միայն ֆորմալ իրավական կապ, այլ՝ պետք է արտացոլի իրական սոցիալական, տնտեսական և կենսագործունեության կապ պետության հետ: Քաղաքացիությունն արդյունավետ է միայն դեպքում, երբ առկա է իրական կապ անձի և պետության միջև: Ընդ որում, քաղաքացին ստանում է տվյալ պետության կողմից երաշխավորված իրավունքների ամենամեծ ծավալը և իրավական պաշտպանության ամենաբարձր աստիճանը, որը տվյալ պետության հետ կայուն կապի բացակայության պայմաններում դառնում է կապի ֆորմալ և միակողմանի դրսևորում։ Այս իմաստով, քաղաքացիությունը անհրաժեշտ, բայց ոչ ամենևին բացառիկ և ոչ միակ պայմանն է՝ ժողովրդաիշխանության իրացման հիմնական ձևերին՝ ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու համար: Քաղաքացիությունը թեև քաղաքացի-պետություն կապի հիմնական իրավական դրսևորումն է, սակայն ինքնին քաղաքացիության առկայությունը չի վկայում պետության հետ բավարար կապի առկայության մասին: Ըստ այդմ, քաղաքացիությունը կարող է կորցնել իր «որոշիչ դերակատարումը» այդ հարցում, եթե անձը տևական ժամանակ կտրված է պետության քաղաքական, սոցիալական, տնտեսական կյանքից: Այս համատեքստում, ընտրությունները պետք է արտացոլեն այն անձանց կամքը, որոնք իրապես գտնվում են այդ պետության որոշումների ազդեցության տիրույթում: Այս իմաստով, թեև քաղաքացիությունը ելակետային է ժողովրդաիշխանության իրացման համար, սակայն անհրաժեշտ է ապահովել նաև մասնակցային ժողովրդավարության բովանդակային կողմը, այսինքն՝ ընտրողի բավարար կապը պետության հետ:

Ավելին, քաղաքացիությունը չի դրսևորվում միայն որպես իրավական պատկանելություն: Մասնավորապես, քաղաքացիությունը ոչ թե սոսկ իրավական կապ է պետության հետ, այլ նաև՝ պատկանելություն և մասնակցություն այդ պետության քաղաքական կյանքին և իր շահերը շոշափող համապատասխան որոշումների կայացմանը: Հետևապես, այս տեսանկյունից ևս, ժողովրդաիշխանության իրացման առանցքային եղանակներին մասնակցությունն օբյեկտիվորեն առավել արդարացված կարող է լինել այն քաղաքացու համար, ում համար տվյալ պետությունը հանդես է գալիս որպես հիմնական շահերի կենտրոն՝ դրան համապատասխան հետևանքներով հանդերձ. քաղաքացին ոչ միայն մասնակցում է հանրային իշխանության ձևավորմանը, այլև՝ ստանձնում է այդ իշխանության գործունեության հետևանքները կրելու պատրաստակամություն՝  ներգրավվելով այդ իշխանության նկատմամբ ժողովրդավարական վերահսկողությանը»,- ասված է հիմնավորման մեջ:

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40