Համազգային թատրոնն Իրանում անցկացվող «Ֆաջր» փառատոնին հանդես կգա «Լոռեցի Սաքոն» ներկայացմամբ

31.01.2022 12:35
1049

Հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը կմեկնի Իրան:

Թատերախումբը Թեհրանում և Սպահանում կներկայացնի Հովհաննես Թումանյանի «Լոռեցի Սաքոն» ստեղծագործության համանուն բեմադրությունը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն ասաց, որ մասնակցելու են «Ֆաջր» փառատոնին, որն  անցկացվելու է փետրվարի 6-15-ը: «Մենք Իրանում ենք լինելու փետրվարի 6-ից 11-ը: «Լոռեցի Սաքոն» ներկայացումը խաղալու ենք նաև հայ համայնքի համար: Հյուրախաղերի մեկնում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ»,-տեղեկացրեց Գրիգորյանը:

Նա նշեց, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում մի շարք նախաձեռնություններ են կյանքի կոչելու: ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան հետ համագործակցությամբ իրանցի ռեժիսոր Ջոնաս Մոհամադին արդեն նկարահանել է «6.60» կինոնկարը, որը շուտով կներկայացնեն հանդիսատեսի դատին: Ռեժիսոր Անահիտ Աբադը բեմադրում է իրանական էպոսը, Համազգային թատրոնում իրանական պիեսների թատերայնացված ընթերցանություններ են լինելու: Անդրադառնալու են ժամանակակից դրամատուրգների գործերի, ներկայացնելու են Ֆիդուսիի «Շահնամեն» և այլ գործեր:

Գրիգորյանի խոսքով՝ «6.60» ֆիլմը պատմում է հայ և բարեկեցիկ երկրից մի ընտանիքի մասին: Հայ երեխայի հայրը զինվորական է, իսկ մյուս ընտանիքի երեխայի հայրը՝ դիվանագետ, որի գրչի մի հարվածով ճակատագրեր են որոշվում: Մի օր էլ նրա կնքված փաստաթուղթը հայ երեխային զրկում է հորից:

«Իրանը հին մշակույթ ու քաղաքակրթություն ունեցող հզոր երկիր է, և մենք իրանցիներին հիմնականում զբոսաշրջիկների միջոցով ենք ճանաչում, սակայն անհրաժեշտ է իմանալ Իրանի մշակույթը, որը բազմազան է, խորը ու հետաքրքիր: Շատ բարձր եմ գնահատում այն: Ըստ իս՝ հարևանների մշակույթը պետք է լավ ճանաչել»,-շեշտեց Նարինե Գրիգորյանը:

Խոսելով Համազգային թատրոնում 2022-ին սպասվող առաջնախաղերի մասին՝ գեղարվեստական ղեկավարն ասաց, որ բեմ են բարձրացնելու Ռեյ Բրեդբերիի «Խատուտիկի գինին» գիրքը, որի ռեժիսորը հենց ինքն է, հրավիրված ռեժիսորներ Արման Նշանյանը կբեմադրի Նիլ Սայմոնի «Մոլորվածները Նյու Յորքում» պիեսը, Տաթևիկ Մելքոնյանը կբեմադրի Ժան Անույի «Նվագախումբ» գործը, Գոռ Մարգարյանը ևս բեմադրություն կանի, «Ագորա» թատերախմբի հետ համատեղ կբեմադրվի Ժոել Փոմրայի «Երկու Կորեաների վերամիավորումը» ներկայացումը: Գրիգորյանն ասաց, որ այն իմերսիվ թատրոն է, և գործողությունները ծավալվելու են ոչ միայն բեմում, այլև միջանցքում: Բեմադրության ռեժիսորը Սերժ Մելիք-Հովսեփյանն է:

Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հետ համատեղ բեմադրելու են Ուիլյամ Գիբսոնի «Հրաշագործը» պիեսը: Բեմադրության ռեժիսորը Նիկոլայ Ծատուրյանն է: Այն նախ կխաղան Գյումրու թատրոնում, այնուհետև՝ Համազգայինում:

Նարինե Գրիգորյանն ընդգծեց, որ տարին հագեցած է, ծրագրերը՝ շատ: Հույս ունի, որ ոչինչ չի խոչընդոտի իրականացնել իրենց նախաձեռնությունները, իսկ հաջորդ տարի հանդիսատեսին հյուրընկալել թատրոնի նոր շենքում, որի շինարարական գործընթացը դեռ շարունակվում է:

Անժելա Համբարձումյան

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34