Արաբական երկրները հետաքրքրված են Հայաստանից մանր և խոշոր եղջերավոր անասունների ներկրմամբ

15.03.2022 10:53
1263

Կատարն ու Քուվեյթը հետաքրքրված են Հայաստանից մանր և խոշոր եղջերավոր անասունների ներկրմամբ: Արդեն գործնականում Հայաստանից նշված երկրներ արտահանողներ կան ու աշխատանքը բավական հեշտացել է Իրանի ցամաքային սահմանով գործընթացը կազմակերպելու պարագայում: «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

«Միջազգային համագործակցության շրջանակում բավական լավ ձեռքբերումներ ունենք: Կարողացել ենք Իրանի հետ պայմանավորվել կենդանիների տարանցիկ ապահովման համար: Մենք մանր և խոշոր եղջերավոր կենդանիների արտահանման ոլորտում ունենք լուրջ պահանջարկ: Իրաքից խոշոր եղջերավոր անասունների պահանջարկ կա մոտ 130 հազար գլխի չափով: Բիզնեսին օգնելու, զարգացումն ապահովելու համար աշխատանքներ տարանք Իրանի հետ, որպեսզի հնարավոր լինի իրենց տարածքով իրականացնել արտահանումը»,-ասաց Գեորգի Ավետիսյանը:

Նրա խոսքով, այս ճանապարհով անասունների արտահանումը բիզնեսի համար բավական ձեռնտու է: Զգալի կրճատվում են ֆինանսական ծախսերը: Ինքնաթիռով տանելը նույն քանակությամբ գլխաքանակի տեղափոխման համար արժենում է, օրինակ, 70 հազար ԱՄՆ դոլար, մեքենայով տանելը 3-4 հազար դոլար:

Գերոգի Ավետիսյանը նշեց, որ լավ հարաբերություններ ՌԴ-ի հետ: 2020 թվականից ի վեր Հայաստանը գրեթե չի ունեցել սահմանին խնդիր արտահանման հետ կապված:

Հաջողություններ են գրանցվել ԵՄ-ի հետ համագործակցությամբ: Գեորգի ԱՎետիսյանը նշեց, որ իրականացնում են մեղրի և ձկան մոնիտորինգ մնացորդային նյութեր, թունավոր տարրեր հայտնաբերելու հետ կապված, որ հնարավոր լինի այդ մթերքը արտահանել նաև ԵՄ:

«Մեղրի դեպքում հասել ենք խնդրի լուծման: Յուրաքանչյուր քաղաքացի կարող է մեղր արտահանել Եվրամիություն: Ձկան մասով հուսանք եկող տարի կկարողանանք խնդրին լուծում տալ, որովհետև 2021 թվականի ունեցած մեր տվյալներով մենք մեծ ձեռքբերում համարում: Մեզ մոտ աճեցրած ձուկն անվտանգ է և որևէ առողջական ռիսկ չի պարունակում»,-ասաց Գեորգի Ավետիսյանը:

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22