Պաշտպանելու ենք Հայաստանի սահմանների անխախտելիությունը. Հելսինկյան հանձնաժողովի նախագահ

05.07.2024 15:13
800

ԱՄՆ–ն ցանկանում է առաջ մղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, պատրաստ է նպաստել բանակցություններին:  Այդ մասին, այսօր՝ հուլիսի 5-ին, Երեւանում կայացած ասուլիսիում հայտարարեց Ռոջեր Ուիքերը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին, թե ո՞րն է խաղաղության պայմանագրի ամերիկյան պատկերացումը, արդյոք դրա մեջ տեսնում են ռազմագերիների ազատ արձակումը, Հայաստանի օկուպացված տարածքներից Ադրբեջանի դուրս գալը:

«Մենք ուզում ենք միջնորդ լինել, օգնում ենք ձեւավորել այն սկզբունքները, որոնք թույլ կտան ստորագրել համաձայնագիրը: Համաձայնագրի ստորագրումից հետո, իհարկե, կլինեն հարցեր, որոնցով պետք է զբաղվել: ԱՄՆ դիրքորոշումը հետեւյալն է, որ մենք բարձր ենք գնահատում այն անկեղծ ցանկությունը, ջանքերը, որ Հայաստանը դրսևորում է համաձայնություն ձեռք բերելու և տևական խաղաղության հասնելու ուղղությամբ:

Մեր վերջնական նպատակն այն է, որ այս ողջ տարածաշրջանում լինի խաղաղություն, անվտանգություն, հարեւանների իրավունքների հարգանք լինի»,-ասաց նա:

Իր հերթին Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Ուիլսոնը հավելեց, որ Հայաստանի ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը պաշտպանելու են, նաև փորձելու են աջակցել ռազմագերիների վերադարձի հարցում:

Թեմային անդրադարձավ նաեւ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը՝ նշելով. «Խաղաղության համաձայնագիրը հայաստանի համար պետք է ապահովի, որ սահմաններին ռազմական հարձակումներ չլինեն: Հայաստանի մարդիկ պետք է վստահություն ունենան, որ կարող են հանգիստ խաղաղ ապրել և չկա ռազմական գործողությունների սպառնալիք: Սահմանային անցակետերը բաց կլինեն, ինչը շատ կարեւոր է Հայաստանի համար: Սրանք են խաղաղության համաձայնագրի նպատակները:

Մենք աջակցում ենք բոլոր պահվող անձանց ազատ արձակմանը, նաեւ մշակութային ժառանգության պահպանության հարցերն ենք կարեւորում: Բայց Հայաստանի համար խաղաղության համաձայնագիրը կարեւոր է նրանով, որ վստահ լինի, որ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ չեն լինի, բաց կլինեն սահմանային անցակետերը, այլ չլուծված հարցերի ուղղությամբ քայլեր կարվեն: Մենք ցանկանում ենք, որ խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ ստորագրվի»:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40