Սահմանվել է փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման համար արգելված գետերի ցանկը

09.04.2021 19:15
1290

«Նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժում նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր հանդիսացող կամ դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերի ցանկը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծով սահմանվել է փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման համար արգելված գետերի ցանկը։

ℹ Վերոնշյալ գետերի ցանկի սահմանման համար համադրվել են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտի և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի կողմից վերջին ժամանակաշրջանում իրականացված համակողմանի ուսումնասիրությունների արդյունքները, ինչպես նաև շրջակա միջավայրի նախարարության լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության կողմից ներկայացված գետերի վրա փոքր հիդրոէլեկտրակայաններով ծանրաբեռնվածության արդյունքները:

ℹ Ծանրաբեռնվածությունը հաշվարկվել է փոքր հիդրոէլեկտրակայանների դերիվացիայի գումարային երկարության և գետի երկարության հարաբերությամբ՝ արտահայտված տոկոսներով:

???? Գետերի ցանկը՝

1) Արգիճի

2) Մասրիկ

3) Կարճաղբյուր (Մաքենիս)

4) Լիճք

5) Ծակքար

6) Վարդենիս

7) Գավառագետ

8) Ձկնագետ

9) Ոսկեպար

10) Մեծամոր

11) Եղեգիս

12) Որոտան

13) Ախուրյան

14) Աղստև

15) Արփա

16) Բախտակ

17) Դեբեդ

18) Դեբեդ գետի Կիստում վտակ

19) Դեբեդ գետի Ձորագետ վտակ

20) Աղստև գետի Գետիկ վտակ

21) Որոտան գետի Դալի վտակ

22) Հրազդան գետի Մարմարիկ վտակ

23) Ազատ գետի Գողթ վտակ

24)Եղեգիս գետի Կարակայա վտակ

25) Կարակայա վտակի Այսաս վտակ

 

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia

 

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12