Վստահենք Սերժ Սարգսյան պետական գործչի գլխավորած քաղաքական ուժին

27.03.2017 15:03
1676

 

 

 

 

 

 

 

 

Խաչիկ Ասրյան
«Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ

Սերժ Սարգսյանը, ով առաջնորդն է մեր հանրապետության ամենաազդեցիկ քաղաքական ուժի, իր ապրած կյանքով վաստակել է հայ ժողովրդի մեծ մասի անկեղծ սերն ու հարգանքը, հավատն ու վստահությունը:

Բայց եւ ուշագրավ է, որ Սերժ Սարգսյան անունն առանձնակի ոգեւորությամբ ու հպարտությամբ է ընդունվում իր նախնիների բնօրրան Սյունիքում:

Առհասարակ սյունեցիները հայոց պատմությունը, իրենց մեծերին հիշելու, արժեւորելու, նրանց ոգով աճող սերնդին դաստիարակելու բնույթ ունեն:

Միայն 20-րդ դարում Սյունյաց աշխարհը հայ ժողովրդին տվեց Արամ Մանուկյան, ով հիմնադիր եղավ Հայաստանի առաջին հանրապետության, տվեց Սուրեն Թովմասյան, ով Հայաստանի երկրորդ հանրապետության երեւելի առաջնորդներից մեկը դարձավ…

Եվ, իհարկե, Սերժ Սարգսյան, ով մեր պատմության դժվարագույն հանգրվաններից մեկում ստանձնեց հայոց անկախ պետության ղեկը…

Սերժ Սարգսյան պետական ու քաղաքական գործչի կենսունակության պատճառներից մեկը, անտարակույս, հող հայրենիի ամրությունն ու անսասանությունն է, որի վրա կանգնած է ինքը: Բայց նրա ոտքերի տակ առավել ամուր է Սյունյաց աննվաճ լեռնաշխարհը: Եվ ոչ միայն այն պատճառով, որ Սյունիքը նրա նախնիների բնօրրանն է, նրա ակունքը: Սյունիքն այն երկրամասն է, որտեղ առայսօր ճախրում է առասպելական Անդրանիկ Զորավարի, Գարեգին Նժդեհի ոգին:

Ահա այս մտածումներով ենք գնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններին:

Եվ այդ մտածումների մղումով է, որ ս.թ. մարտի 4-ին «Հայոց արծիվներ» կազմակերպության համաժողովը հռչակեց իր հստակ դիրքորոշումը՝ ապրիլի 2-ին կազմակերպության ավելի քան 45 հազար անդամով վստահության քվե տալ նորանկախ Հայաստանի ամենավառ ու փորձառու գործիչ, հայոց նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ղեկավարվող Հայաստանի հանրապետական կուսակցությանը:

Անժելա Առաքելյան
Գորիսի պետական քոլեջի փոխտնօրեն ուսումնական հարցերով

Մեր տարածաշրջանի կրթական ու հոգեւոր-մշակութային կյանքի հնամենի ու վաստակաբեռ դարբնոցի՝ Գորիսի պետական քոլեջի դասախոսներս չենք կարող սեփական դիրքորոշում չհայտնել առաջիկա խորհրդարանական ընտրությունների առիթով, քանզի միեւնույն չէ մեզ համար, թե ինչ ճանապարհով եւ քաղաքական որ թիմի առաջնորդությամբ կընթանա հանրապետությունը ոչ սովորական մեր ժամանակներում:

Շատ լավ է, որ հրապարակ են հանվել այլընտրանքային ծրագրեր, առաջադրվել հայեցակարգեր՝ առկա հիմնախնդիրների լուծման համար:

Լավ է, որ նախընտրական մրցապայքարի հիմքում ընդլայնվել է գաղափարական-քաղաքական բաղադրիչը, ինչին չէինք հավատում ամիսներ, նույնիսկ օրեր առաջ:

Եվ այդ բազմաբեւեռության մեջ իրատեսությամբ, հավասարակշռությամբ ու հիմնավորվածությամբ աչքի է ընկնում ՀՀԿ նախընտրական ծրագիրը:

Իհարկե, քաղաքական այդ ուժը պատասխանատու է մեր կյանքում տեղ գտած թերությունների, բացթողումների համար. կարելի էր այնպես անել, որ դրանք մի քիչ պակաս լինեին:

Բայց, որ ուշագրավ է ու գնահատելի, ՀՀԿ-ն չի էլ խուսափում պատասխանատվությունից եւ ձգտում է իրավիճակը շտկել: Չկա մի բնագավառ, որ վերջին ամիսներին ներառված չլինի փոփոխությունների ջրապտույտի մեջ: Իսկ դա ողջունելի է եւ հուսադրող:

Մնում է հետեւողականություն, մնում է մեր աջակցությունն այդ բարեփոխումներին՝ ամենքս մեր տեղում եւ մեր կարելիությունների չափով:

ՀՀԿ-ի հանդեպ վստահությունը, անկեղծ լինեմ, մեծ չափով պայմանավորված է այդ կուսակցության առաջնորդով՝ Սերժ Սարգսյանով:

Ե՛վ ներքաղաքական, ե՛ւ արտաքին քաղաքական կյանքում անկարելի է չտեսնել նրա ջանքը, աշխարհաքաղաքական ցնցումներից երկիրը զերծ պահելու հետեւողականությունը, բոլորիս մտահոգող Արցախյան հիմնախնդրում հստակ դիրքորոշումը:

Այդ ամենն էլ համոզմունք են հաղորդում մեզ, որ նրա առաջնորդած կուսակցությունը երբեք չի խորացնի մեր ազգի ու հայրենիքի ընդերքում ժամանակի պարտադրանքով առաջ եկած խորխորատները: Ավելին՝ մենք առավել միակամ ու միաբան, առավել խոհեմ կլինենք բոլոր մարտահրավերներին դեմ հանդիման ելնելիս, երկրի առջեւ ծառացած հիմնախնդիրները լուծելիս, մեր երկրում արժանապատիվ ապրելակերպ հաստատելիս, մեր երեխաների համար հուսալի ապագա ու պաշտպանված հայրենիք կերտելիս…

Այո, Սերժ Սարգսյան պետական ու քաղաքական գործչի ներկայությունը՝ տարիների փորձով իմաստնացած, նման վստահություն է ներշնչում:

Զորավիգ լինենք նրա գլխավորած քաղաքական ուժին:

Ազատ Գասպարյան
«Մեղրու ՃՇՇՁ» ՍՊ ընկերության տնօրեն

Ապրիլի 2-ի նախօրյակին յուրաքանչյուր ոք ծանոթանում է քաղաքական ինը ուժի ծրագրերին: Ամեն մի կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք, ինչպես եւ սպասվում էր, երկրի իրավիճակը բարելավելու, փոխելու իր ծրագիրն ունի: Եվ ես չեմ պատրաստվում որեւէ մեկի տեսլականը, ազնիվ մղումը հերքել կամ կասկածի տակ առնել:

Այդ ամենով հանդերձ՝ ինձ՝ անկուսակցականիս, առավել շատ իրատեսական է թվում Հայաստանի հանրապետական կուսակցության ծրագիրը:

Մյուս կողմից՝ անցած տարիների ընթացքում, երբ երկրի քաղաքական պատասխանատվության կրողը ՀՀԿ-ն էր, Սյունիքում եւ հատկապես Մեղրու տարածաշրջանում էական փոփոխություններ տեղի ունեցան եւ շարունակում են տեղի ունենալ:

Վերջինը, իհարկե, ազատ տնտեսական գոտու ստեղծման նախաձեռնությունն է, որ ոգեւորում է տարածաշրջանի բնակչությանը: Հիշատակման արժանի է ոռոգման ինքնահոս համակարգի կառուցումը, որ վաղուց սպասված քայլ է այգեգործությամբ զբաղվող հազարավոր մեղրեցիների համար:

Կարող եմ թվարկել կյանքի կոչված այլ ծրագրեր եւս՝ ճանապարհաշինությունից ու քաղաքաշինությունից մինչեւ բանակաշինություն, որոնք հաստատում են մեկ բան՝ ՀՀԿ-ն գործի կուսակցություն է, ՀՀԿ-ի խոսքի ու գործի միջեւ հիմնականում ներդաշնակություն կա:

Եվ, ասվածով հանդերձ, իմ վստահության ու հավատի աղբյուրն այդ կուսակցության առաջնորդն է՝ Սերժ Սարգսյան պետական փորձառու գործիչը, ով առանձնահատուկ ուշադրությամբ է վերաբերվում Մեղրու հոգսերին: Նաեւ չի կարելի չուրախանալ, որ աշխարհաքաղաքական լրջագույն փոփոխությունների, տեղաշարժերի, տնտեսական իրավիճակի համընդհանուր անկման մեր օրերում կարողանում է ապահովել երկրի կայուն, անցնցում ընթացքը, հաջողում է կոնկրետ քայլերով ցուցանել, որ ինքը փոփոխությունների ուղի բռնած Հայաստանի ղեկավարն է:

Եվ ուրեմն՝ ինչո՞ւ աջակից ու զորավիգ չլինենք Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցությանը՝ ազգանպաստ մտադրությունների ու ծրագրերի իրագործման ճանապարհին:

Լիլիթ Առաքելյան
Սյունիք համայնքի միջն. դպրոցի տնօրեն

Հայաստանը կրկին կանգնած է ընտրություն կատարելու առջեւ. պետական կառավարման ոլորտում անցում է կատարվում խորհրդարանական մոդելին, եւ հասարակությունը պետք է որոշի՝ քաղաքական ո՞ր ուժին վստահել երկրի կառավարումն առաջիկա հինգ տարում:

Բայց ես ուզում եմ մի պահ շրջանցել բուն հարցը եւ հիշել մեր պատմության գլխավոր դասերից մեկը՝ հայոց պետականությունների կորուստը միշտ էլ ժողովրդի անմիաբանության հետեւանք էր, երկրի ներքին քաղաքական կյանքում անհանդուրժողականության դրսեւորման արդյունք:

Ուրեմն՝ այսօր, նախեւառաջ, փորձենք ձերբազատվել հասարակության բեւեռացումից, միմյանց փնովելուց ու թերագնահատելուց՝ նկատի ունենալով, որ նաեւ արտաքին մարտահրավերների առաջ ենք կանգնած: Եվ ապրիլի 2-ին ցույց տանք, որ կարող ենք օրինավոր ընտրության անցկացնել, մարդկանց գիտակցական ընտրության հնարավորություն տալ:

Ընտրական մրցապայքարի ելած ինը քաղաքական ուժի նախընտրական ծրագրերի մեջ, անշուշտ, գրավիչ շատ դրույթներ կան, եւ ես հիմքեր չունեմ չհավատալու այդ ծրագրերին, դրանց հեղինակ քաղաքական ուժերին: Բայց եւ ավելի սրտամոտ ու իրատեսական եմ համարում ՀՀԿ նախընտրական ծրագիրը: Ինձ դուր է գալիս հատկապես ծրագրի անկեղծությունը՝ «Անցնելով օբյեկտիվ եւ սուբյեկտիվ սխալների շարանով՝ Հանրապետականը սովորել է սխալներից, գիտակցել փոխվելու հրամայականը:

Հանրության բոլոր շերտերն ընդգրկող թիմն ունի սովորելու ցանկություն եւ պահանջ իր իսկ նկատմամբ՝ փոխվելով եւ փոխելով իրականությունը դեպի լավը»:

Այդ անկեղծությունը ստիպում է, որ մենք էլ անկեղծ լինենք նրա հանդեպ, արժանին մատուցենք կատարվածի համար եւ չտարվենք միայն քննադատելով ու վատաբանելով:

Ես ծնող եմ, կրթության ոլորտի աշխատող: Եվ տեսնում եմ այն հետեւողական աշխատանքը, որ ՀՀԿ-ն տարիներ շարունակ իրականացնում է կրթության, գիտության, աճող սերնդի դաստիարակության ոլորտում: Այդ բնագավառում էլ, մինչդեռ, արմատական փոփոխությունների պահանջ եմ տեսնում, որը նույնպես արտացոլված է կուսակցության նախընտրական ծրագրում:

Պետության հզորացման հիմնական գրավականը հայրենասեր սերնդի դաստիարակումն է, որը սկսվում է ընտանիքից: Սակայն որոշ դեպքերում տղամարդը հարկադրված ու պարբերաբար բացակայում է ընտանիքից՝ մեկնելով արտագնա աշխատանքի: Հայ տղամարդը պետք է լինի իր հայրենիքում, իր օջախում եւ սեփական օրինակով դաստիարակի իր զավակներին: Ուրախ եմ, որ օրախնդիր այդ հարցի գիտակցումը եւս տեղ է գտել ՀՀԿ նախընտրական ծրագրում:

Հանրապետականի հանդեպ վստահության, հավատի ու լավատեսության յուրօրինակ աղբյուր է ինքը՝ կուսակցության առաջնորդը՝ Սերժ Սարգսյանը, ով հատկապես վերջին տարիներին ու ոչ սովորական իրավիճակներում ցույց տվեց պետական փորձառու, հեռատես գործչին հատուկ հատկանիշներ: Այդ ամենից զատ՝ նա իր մեջ կրում է հայ ժողովրդի եւ հատկապես սյունեցու հայրենանվեր ոգին:

Կարծում եմ՝ ապրիլի 2-ին հնարավորություն պիտի տանք քաղաքական այդ ուժին՝ իրագործելու պետության հզորացման ու բարգավաճման շարունակական ծրագիրը:

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25