Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը ապրիլի 7-ի առթիվ

07.04.2023 10:52
996

Թանկագին մայրեր,
Ձեր անգնահատելի առաքելության հանդեպ մեծագույն հարգանքով՝ շնորհավորում եմ Ձեզ ապրիլի 7–ի՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ։
Կարծում եմ հայ տղամարդու համար տարվա տոների շարքում այս օրը առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այն նվիրված է մեզ համար ամենակարևոր, ամենասուրբ մարդուն՝ մայր ծնողին։ Ճիշտ է ասված, որ կինն անփոխարինելի է նախ և առաջ մոր դերում: Մայրն է, որ իր փխրուն ուսերին կրում է օջախը շեն պահելու պատասխանատվությունը՝ դառնալով ավանդական հայ ընտանիքի կայունության ու հարատևության ամուր հենասյունը:
Դուք՝ հայ մայրեր, իրապես արժանի եք ամենօրյա մեծարանքի և ամենասիրվածը լինելուն, քանի որ առհասարակ մեր լինելը և ով լինելը պայմանավորված է ձեր անհատնում սիրով, տված ջերմությամբ և դաստիարակությամբ։ Մայրե՛ր, դուք բարոյական արժեքների մարմնավորումն եք, ձեր մեջ ամփոփված է գեղեցիկի բոլոր ընկալումները։
Շնորհավորում եմ ձեզ և մաղթում քաջառողջություն, անսպառ ուժ ու եռանդ՝ բարին ստեղծելու և գեղեցիկն արարելու համար։ Երջանիկ եղեք:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40