Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի ուղերձը՝ Մայիսի 9-ի առիթով

09.05.2024 13:46
828

Սիրելի՛ հայրենակիցներ,

ջերմորեն շնորհավորում եմ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակների 79-րդ տարեդարձի կապակցությամբ: Երկրորդ աշխարհամարտի հաղթական ավարտը խաղաղ ու բարեկեցիկ ապագա կերտելու նոր հնարավորություններ ընձեռեց միութենական երկրներին՝ այդ թվում նաև հայ ժողովրդին: Հազարավոր հայորդիներ իրենց կյանքը զոհաբերեցին խաղաղության պահպանման համար և նրանց մեջ եղան նաև քաջարանցիներ՝ ովքեր քաջաբար նահատակվեցին, ոմանք անհայտ կորածի կարգավիճակ ստացան, ոմանք էլ վերադարձան վիրավոր:

Այսօրը ևս մեկ առիթ է մեր խոնարհումը բերելու և հարգանքի տուրք մատուցելու բոլոր այն հերոսներին, որոնց անկոտրում կամքի, արիության, անձնուրաց պայքարի արդյունքում մեզ տրվեց խաղաղ ապրելու իրավունք:

Ցավոք՝ Հայրեկան մեծ պատերազմի վետերանների շարքերը բավականին նոսրացել են Հայաստանում, իսկ Քաջարանում նրանց ամբողջական ու կենդանի մարմնավորումը Հայրենական Մեծ պատերազմի վետերան, Քաջարանի պատվավոր քաղաքացի Արշալույս Թադևոսյանն է՝ մեծարանքի և պատվի արժանի կին։ Նրանց սխրանքը ոգեշնչեց սերունդներին, կերտեց երիտասարդների ոգու արիությունը և այդ ոգեշնչմամբ նաև կերտվեց 20-րդ դարի վերջի մեր փառավոր հաղթանակները։

Ցավոք, մեզ պարտադրված Արցախյան 44-օրյա դաժան պատերազմում, մենք դարձյալ կորցրեցինք մեր պատմական հայրենիքի մի մասը։ Փառք ու պատիվ հանուն հայրենիքի նահատակված մեր հայորդիներին և նրանց ընտանիքներին։ Բայց վստահաբար կարող եմ ասել՝ հայ ժողովրդի համար հաղթական տարիները դեռ առջևում են: Մենք պետք է հաղթենք մեր հզոր տնտեսությամբ, գիտական նվաճումներով, մտավոր ներուժով, մշակույթով: Իսկ դրա համար պետք է միասնական ու համախմբված լինենք:

Օրվա կապակցությամբ մեկ անգան ևս շնորհավորում եմ բոլորիս և մաղթում՝ առողջություն, ընտանեկան երջանկություն և խաղաղ երկինք:

ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40