ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչները՝ Սիսիանում

06.12.2024 16:02
640

Ս․թ․ դեկտեբերի 5-ին համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) ավագ մասնագետ, Տարածքային գրասենյակների և գործառնությունների համակարգող Վահան Առաքելյանին և նույն ծրագրի Սյունիքի գրասենյակի պատասխանատու Լուսինե Սարուխանյանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են WFP-ի՝ մինչ այժմ Սիսիան համայնքում կատարված աշխատանքները։ Համայնքի ղեկավարը հատկանշական է համարել կազմակերպության դերը հատկապես Սիսիան համայնքում վերաբնակեցված արցախցիներին աջակցության գործում՝ իր երախտագիտությունը հայտնելով այդ ծանր իրավիճակում համայնքի կողքին լինելու համար։ Հովսեփ Առաքելյանը նշել է նաև կազմակերպության կողմից իրականացրած մի շարք գյուղատնտեսական ծրագրեր, որոնք էականորեն նպաստում են հողային ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործմանը։

Ծրագրի պատասխանատուները համայնքի ղեկավարի և ոլորտի պատասխանատուների հետ քննարկել են ընթացքի մեջ գտնվող Սիսիանի համայնքի Սպանդարյան բնակավայրի ջրագծի վերանորոգման աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր։

Համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը՝ Սիսիան համայնքում այսօրինակ ծրագրեր իրականացնելու համար և հավաստիացրել, որ համայնքապետարանը պատրաստ է իր լիազորությունների շրջանակներում աջակցել՝ դրանց շարունակությունն ապահովելու համար։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40