Հունվարի 29-ին Սյունիքում առաջին անգամ անցկացվեց «Մասնագիտական կողմնորոշում էքսպո-2025» միջոցառումը

30.01.2025 12:02
573

Հունվարի 29-ին Սյունիքում առաջին անգամ անցկացվեց «Մասնագիտական կողմնորոշում էքսպո-2025» միջոցառումը։

Սյունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ Կապանում մեկ հարկի տակ էին հավաքվել Մեղրի, Քաջարան, Կապան համայնքների բարձր դասարանների աշակերտները, մարզի նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն 19 ուսումնական հաստատություններ, մարզի հետ մշտապես համագործակցող ռազմական ուսումնական հաստատություններ, գործատուներ, այլընտրանքային կամ շարունակական կրթություն առաջարկող կառույցներ։

Ներկա էին մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ գնդապետ Արթուր Խուդինյանը, մարզպետի աշխատակազմի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցներ, այլ հյուրեր:

Էքսպոյի մասնակիցները տաղավարներում սովորողներին էին ներկայացնում իրենց ուսումնական հաստատությունների կամ կազմակերպությունների հնարավորություններն ու առավելությունները՝ նպաստելով ճիշտ մասնագիտական կողմնորոշմանը:

Նշենք, որ 2024-2025 ուստարվանից «Մասնագիտական կողմնորոշումը» դպրոցներում դարձել է պարտադիր խմբակ:

Միջոցառման հանդիսավոր մասում ներկաներին ողջունեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը․ նա շնորհակալություն հայտնեց էքսպոյի կազմակերպիչներին, մասնակիցներին ու հյուրերին և կարևորեց միջոցառումը` աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը նպաստելու առումով։

Ելույթ ունեցավ Պարեկային ծառայության պետ գնդապետ Ա․ Խուդինյանը, նա պատասխանեց նաև աշակերտների հնչեցրած հարցերին։

Ներկաներին իրենց մասնագիտական կողմնորոշման մասին պատմեցին Կապանի N1 հիմնական դպրոցի աշակերտ Մարիաննա Ավթանդիլյանը, Գորիսի ՊՀ-ի ուսանողական գիտական ընկերության նախագահ Մանե Արջունցը:

Միջոցառման հյուրերի համար գեղարվեստական կատարումով հանդես եկան «Սյունիք» պարային համույթի սաները` ներկայացնելով տարբեր մասնագիտությունների կերպարներ։

Այնուհետև էքսպոյի մասնակիցները շրջեցին ներկայացված տաղավարներով` իրազեկվելով յուրաքանչյուրի առաջարկների և հնարավորությունների մասին։

ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմ

Նկարները՝ ՀՀ ՍՅունիքի մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջի և «Սյունյաց երկրի»

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40