Առաջաձոր եւ Չափնի գյուղական բնակավայրերը նոր վարչական ղեկավարներ ունեն

02.08.2021 18:53
6222

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հուլիսի 30-ին և 31-ին աշխատանքային այցով եղել է Առաջաձոր և Չափնի գյուղական բնակավայրերում և տեղի բնակիչներին ներկայացրել նշյալ գյուղերի նորանշանակ ղեկավարներին՝ Ալիկ Առաքելյանին և Մհեր Շախաթունյանին։ Համայնքի ղեկավարն իր խոսքում շնորհակալություն է հայտնել վարչական ղեկավարներ Աշոտ Հովհաննիսյանին և Արման Դավթյանին կատարած աշխատանքի և գրանցած արդյունքների համար, իսկ նորանշանակ ղեկավարներին մաղթել բեղմնավոր ու հետևողական աշխատանք գյուղի կարևորագույն խնդիրների լուծման ուղղությամբ։

Եվ՛ Առաջաձոր, և՛ Չափնի գյուղական բնակավայրերում համայնքի ղեկավարը խոսեց առաջիկայի համար նախատեսված ծրագրերի մասին, լսեց բնակիչների առաջարկներն ու դժգոհությունները, որոնք հիմնականում վերաբերում էին խմելու ջրին։

Առաջաձորի նորանշանակ ղեկավարին համայնքի ղեկավարը տեղում հանձնարարեց ուսումնասիրել գյուղի ջրամատակարարման հետ կապված առկա խնդիրները և ներկայացնել լուծման հնարավոր տարբերակները։ Իսկ Չափնի բնակավայրի խմելու ջրագծի հետ կապված համայնքի ղեկավարը նշեց, որ խնդրին լուծում կտրվի այս տարի՝ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40