ԱՌԱՋԱՁՈՐՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՆՇԵՑԻՆ ԳՅՈՒՂԻ ՕՐԸ

11.08.2021 14:34
1691

Օգոստոսի 10-ին Կապան համայնքի Առաջաձոր բնակավայրում տոնական օր էր։ Իր պատմության մեջ առաջին անգամ առաջաձորցիները նշեցին գյուղի օրը։ Տոնական օրվա ընտրությունը պատահական չէր։ Հանդիսավոր միջոցառումը կազմակերպվել էր ծնունդով առաջաձորցի՝ Կապանի ազգային խորհրդի նախագահ, ճանաչված մտավորական, ազգային- հասարակական, քաղաքական գործիչ Սմբատ Մելիք-Ստեփանյանի ծննդյան օրը։

Գյուղի օրը առաջաձորցիների հետ նշելու էին գնացել Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, հոգևոր հովիվ տեր Խաչատուր քահանա Հայրապետյանը, համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ։ Տոնական միջոցառումները մեկնարկեցին Առաջաձորի կենտրոնում՝ գյուղի զոհված հայորդիների հիշատակին կառուցված հուշարձանին ծաղիկներ խոնարհելով։

Հարազատ գյուղի օրը մասին տոնելու էին համախմբվել մեծ ու փոքր՝ գյուղի պատմությունը կերտած, կոլորիտը պահպանող տարեցները, արտերկրում բնակվող առաջաձորցիները։ Համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը շնորհավորելով ներկաներին նշեց, որ առաջաձորցիները պետք է միշտ հպարտանան իրենց ակունքներով՝ ընդգծելով Սմբատ Բեկի՝ Սյունիքի պատմության մեջ ունեցած անգնահատելի, հերոսական ավանդի մասին։ Նորանշանակ վարչական ղեկավար Ալիկ Առաքելյանն էլ իր հերթին խոստացավ գյուղի օրը տոնելը դարձնել ավանդական և նպաստել Առաջաձորի զարգացմանը։

Տոնական օրվա ուրախ մթնոլորտը ապահովելու էին եկել Կապանի մշակույթի կենտրոնի երգիչ-երգչուհիները, շնորհաշատ առաջաձորցիների փայտից պատրաստված ձեռքի աշխատանքներն էր ցուցադրության հանվել, կազմակերպվել էր հյուրասիրություն։

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40