ԱՌԱՋԱՁՈՐՈՒՄ ՆՈՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԿՆՇԱՆԱԿՎԻ

22.08.2018 17:30
1582

Ըստ հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ կետի՝ վարչական պաշտոններ կարող են զբաղեցնել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն։ Ուստի Կապան խոշորացված համայնքում ընդգրկված գյուղական բնակավայրերի այն վարչական ղեկավարները, որոնց կրթությունը չի համապատասխանում, ստիպված են թողնել աշխատանքը։ Այս առիթով Կապանի համայնքապետի պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանի առաջին այցելությունը եղավ Առաջաձոր գյուղական բնակավայր, որտեղ 1 տարի պաշտոնավարած Մհեր Մովսիսյանին փոխարինելու համար գյուղացիներին առաջարկվեց նույն բնակավայրի բնակիչ Մհեր Գևորգյանի թեկնածությունը։

Կապան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանը բնակիչների հետ զրույցում շեշտեց․ «Այն փաստը, որ ընտրություններ չեն անցկացվում և գյուղական բնակավայրի ղեկավարի նշանակողը համայնքապետն է՝ դեռ չի նշանակում, որ ձեր կարծիքը չպետք է հաշվի առնել։ Այսօր , մեր երկրում յուրաքանչյուր քաղաքացու, գյուղացու կարծիքը գերագույն արժեք է և դրա հետ հաշվի նստել բոլորն են պարտավոր։ Հենց դա է ինձ այստեղ բերել։ Գիտեմ, որ նախկին ղեկավար Մհեր Մովսիսյանից բոլորդ գոհ եք, գիտեմ նաև, որ հարգանք ունեք նոր նշանակվելիք Մհեր Գևորգյանի նկատմամբ, ուզում եմ լսել ձեզ, ձեր մտահոգությունները, ունեցած խնդիրներն ու առաջարկները»։

Համագյուղացիները շեշտեցին՝ արդեն նախորդ փորձից գիտեն, երիտասարդներն առավել ոգևորությամբ ու նոր շնչառությամբ են աշխատում գյուղական իրենց խոսքով «չոր ու ցամաք», անբյուջե միջավայրում։

Մհեր Գևորգյանի թեկնածությունը բոլորը միաձայն ու ծափահարություններով ընդունեցին, շնորհակալություն հայտնեցին նաև Մհեր Մովսիսյանին։ Վերջինս, էստաֆետը հանձնելով երիտասարդ գործընկերոջը՝ հաջողություն մաղթեց և բոլորին խոստացավ․ պաշտոնից հեռանալը դեռ չի նշանակում, որ գյուղի խնդիրներն իր համար դադարելու են առաջնային մնալ։ Իսկ նոր վարչական ղեկավարի թեկնածուն նշեց, որ համագյուղացիներից աջակցություն է ակնկալում՝ գյուղի հրատապ խնդիրների լուծման ուղիները փնտրելու հարցում։

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24