Wildberries-ում Հայաստանից ապրանքների վաճառքը 2023-ի 1-ին կիսամյակում աճել է 50%-ով եւ կազմել 672,6 մլն ռուբլի

27.07.2023 10:42
1156

Wildberries միջազգային առցանց հարթակն ամփոփում է հայ ձեռներեցների հետ 2023թ․-ի առաջին կիսամյակի համագործակցության արդյունքները: Տեղական արտադրության ապրանքների նկատմամբ հետաքրքրությունը շարունակում է աճել տեսականու ընդլայնման և հարթակում հայ ձեռներեցների թվի ավելացման շնորհիվ։

Այսպիսով, Հայաստանից ապրանքների վաճառքը 2023թ.-ի առաջին կիսամյակի համար աճել է 50%-ով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ) և կազմել 672,6 մլն ռուբլի:

ԹՈՓ-5 տեղական ապրանքները. սնունդ (163,6 մլն ռուբլի), կոշիկ (135 մլն ռուբլի), հագուստ (104,5 մլն ռուբլի), ներքնազգեստ (101,5 մլն ռուբլի) և նորածինների հագուստ (61,2 մլն ռուբլի):

Grand Candy շոկոլադներն ու քաղցրավենիքները, Roy shoes ընկերության տղամարդկանց և կանացի կոշիկները, ինչպես նաև արծաթյա զարդերը դարձել են վաճառքների հիթը: Նշված ժամանակահատվածում հաճախորդներն ակտիվորեն գնել են Artie-ից մանկական հագուստ և ներքնազգեստ, KGVellona Shoes-ից՝ կանացի կաշվե կոշիկներ, ինչպես նաև «Անմիջապես այգուց»՝ չորացրած բանջարեղեն և մրգեր:

Առցանց հարթակը շարունակում է ամրապնդել համագործակցությունը հայաստանյան բիզնեսի ներկայացուցիչների հետ․ ավելի շատ ձեռներեցներ են սկսում իրենց բիզնեսը հարթակում։ 2023թ.-ի հունվարից-հունիս ընկած ժամանակահատվածում հարթակում գրանցված տեղացի վաճառողների թիվը կազմել է 1878 (+42% 2023թ. սկզբից):

Տարեսկզբին Wildberries-ը գործարկել է Հայաստանից նոր գործընկերների աջակցության ծրագիր՝ հարթակում վաճառողներին գրանցելու երաշխիքային վճարը կրճատվել է 3 անգամ՝ հասնելով 50000 դրամի։ Այդ գումարը հնարավոր է օգտագործել հարթակում ապրանքների գովազդի և առաջմղման համար։ Իսկ պատվերների տրամադրման կետերի նոր սեփականատերերի համար՝ Wb.point հարթակում գրանցվելիս, երաշխիքային վճարը ժամանակավորապես չեղարկվել է։

Նաև մեկնարկել է առաքումների ընդունումը պատվերների տրամադրման կետերում, իսկ ձեռներեցների համար անցկացվել են վեբինարներ՝ առցանց սեգմենտ արդյունավետ մուտք գործելու հարցերի շուրջ:

«Մենք շարունակում ենք ամրապնդել համագործակցությունը հայ ձեռներեցների հետ։ Երևանում արդեն գործում է տեսակավորման կենտրոն, հանրապետության ողջ տարածքում բացվել են ավելի քան 270 պատվերների տրամադրման կետեր։ Նախատեսում ենք լոգիստիկ ենթակառուցվածքի ընդլայնում. մենք ձգտում ենք ապահովել պայմաններ՝ երկրի բնակիչներին ապրանքների առաքման արագության և հարթակի ողջ տեսականու հասանելիության համար: Սա թույլ կտա ձեռներեցներին նվազեցնել առաքման համար տրանսպորտային ծախսերը և ավելացնել եկամուտը»,- նշել են Wildberries-ի մամուլի ծառայությունից։

Wildberries-ը Հայաստանում

Հայաստանում Wildberries միջազգային առցանց հարթակը գործում է 2018 թվականից, գործընկերների համար պատվերների տրամադրման կետերն արդեն բացվել են 2021թ․-ին, ուղիղ վաճառքները մեկնարկել են 2022թ․-ի վերջին՝ երկրում առաջին բաշխիչ կենտրոնի բացմամբ (2500 մ2 մակերեսով)։

2023թ.-ին երկրում առաջին անգամ հասանելի դարձավ առաքումների ընդունումը Wildberries-ի պատվերների տրամադրման կետերում, ինչը թույլ տվեց տեղական բիզնեսներին նվազեցնել իրենց լոգիստիկ ծախսերը և արագացնել պատվերների առաքումը հաճախորդներին:

2023թ․-ի առաջին կիսամյակի վերջում Հայաստանից գնորդների համար բացվել են Wildberries-ի ավելի քան 270 պատվերների տրամադրման սեփական և գործընկերային կետեր:

Wildberries-ի մասին

Wildberries-ը միջազգային խոշոր առցանց հարթակ է, որը շուկայում գործում է արդեն 19 տարի: Աշխարհագրությունը ընդգրկում է 7 երկիր՝ Ռուսաստանի բոլոր շրջանները, ինչպես նաև մի շարք այլ երկրներ, այդ թվում՝ Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը և Իսրայելը։ Ամեն օր Wildberries-ը մոտ 12 միլիոն ապրանք է առաքում իր հաճախորդներին իր ներկայության բոլոր երկրներում: 2023 թվականի մարտի վերջի դրությամբ առցանց հարթակի բոլոր լոգիստիկ կենտրոնների ընդհանուր մակերեսը գերազանցում է 2,8 մլն մ2:

Wildberries-ի տեսականին ներառում է ռուսական և արտասահմանյան ապրանքանիշերի արտադրանքը՝ հագուստ և կոշիկ, աքսեսուարներ, գեղեցկության պարագաներ, մանկական ապրանքներ, տեխնիկա և էլեկտրոնիկա, կենցաղային ապրանքներ, զարդեր, սնունդ, գրքեր, թվային ապրանքներ և շատ ավելին:

https://tech.news.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40