Առաջարկվում է աշխարհազորի համակարգը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով. նախագիծը խորհրդարանում է

17.12.2024 15:09
604

Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը ներկայացրեց օրենքների նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է գործող աշխարհազորի համակարգը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով։

Սարգսյանը մանրամասնեց, որ տեղական պաշտպանության ուժերի խնդիրները, դերը, ղեկավարման սկզբունքներն ու կառուցվածքը հստակորեն սահմանվում են նախագծով։ 

Տեղական պաշտպանության ուժերը ենթարկվելու են բանակային կորպուսի հրամանատարին և ընդգրկվելու են զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի կազմում՝ որպես աջակցող ստորաբաժանումներ։

«Տեղական պաշտպանության ուժերը համալրվելու են տվյալ համայնքում հաշվառված անձանցով, ովքեր չեն կցագրվել պատերազմական ժամանակի հաստիքներին, հաշվառված են պահեստազորի երկրորդ խմբում կամ հանված են զինվորական հաշվառումից։ Համալրումը կիրականացվի կամավորության սկզբունքով՝ համապատասխան անձանց հետ պայմանագրի կնքման միջոցով, որը չի համարվում զինվորական ծառայության պայմանագիր»,- ասաց Սարգսյանը։ 

Նա նշեց, որ նոր համակարգի նպատակն է կազմակերպել քաղաքացիների պատրաստության և ներգրավման գործընթացը, որը հիմնականում պահպանելու է այն պայմանները, որոնք նախկինում սահմանված էին գործող աշխարհազորի մասին օրենքով։ 

Նախագծերի փաթեթով նախատեսվում է դադարեցնել աշխարհազորին վերաբերող մի շարք դրույթների գործողությունը, մասնավորապես «Տարածքային կառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34