Առաջարկվում է ներդնել «հետադարձ հիփոթեք» և «կողակցի սեփականության իրավունք» իրավական ինստիտուտները

07.11.2025 11:50
459

Կադաստրի կոմիտեն նախաձեռնել է նոր օրենսդրական փոփոխություն, որով առաջարկվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում ներդնել «հետադարձ հիփոթեք» և «կողակցի սեփականության իրավունք» ինստիտուտները, որոնք հնարավորություն կտան կենսաթոշակային տարիքի հասած քաղաքացիներին, որոնք ունեն սեփական բնակարան, տուն կամ այգետնակ, գրավադրելու իրենց գույքը և դրա դիմաց ստանալու պարբերական եկամուտներ՝ առանց ողջ կյանքի ընթացքում վճարումներ կատարելու։ 

Կադաստրի կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պահպանվում է ամբողջ պայմանագրային ժամանակահատվածում։

Այսպիսով` քաղաքացիները կկարողանան իրենց գույքի արժեքի հաշվին ստանալ եկամուտ՝ շարունակելով պահպանել ինչպես սեփականության, այնպես էլ դա օգտագործելու, այդտեղ բնակվելու իրավունքը։

Նախագծով սահմանվում են էական երաշխիքներ․

  • հետադարձ հիփոթեքի տարեկան տոկոսադրույքը չի կարող գերազանցել տվյալ պահին գործող հիփոթեքային վարկերի նվազագույն տարեկան տոկոսադրույքը,
  • գույքը պարտադիր ապահովագրվում է, կատարվում են հարկային պարտավորությունները, հատուկ մեխանիզմների միջոցով պահպանվում է գույքի բարեկարգությունը,
  • գրավատուի կամ նրա իրավահաջորդների պարտավորությունները չեն կարող գերազանցել գույքի իրացումից ստացված գումարի չափը,
  • սահմանվում է նախնական խորհրդատվության պարտադիր պահանջ՝ ֆինանսական և իրավական ռիսկերը նվազեցնելու նպատակով։

Կողակցի սեփականության իրավունքը միաժամանակ նախատեսում է, որ ամուսնության ընթացքում ձեռք բերված և ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքը սեփականատերերի դիմումի հիման վրա կարող է գրանցվել որպես կողակցի սեփականություն, ինչի արդյունքում՝ ամուսիններից մեկի մահից հետո կողակիցը շարունակում է սեփականության իրավունքով անխոչընդոտ տնօրինել և օգտագործել իր կենցաղային միջավայրը՝ բնակարանը կամ տունը՝ որպես մեկ ամբողջական գույքային միավոր, առանց այդ փուլում գույքը մյուս ժառանգների հետ բաժանելու անհրաժեշտության։

Ամուսնության ընթացքում գույքի գրանցումը որպես կողակցի սեփականություն նաև ապահովում է իրավական հստակություն և գույքային հարաբերությունների կանխատեսելի զարգացում՝ ամրապնդելով ամուսնու սոցիալական պաշտպանվածությունը։

Այս ինստիտուտները լայնորեն կիրառվում են մի շարք զարգացած երկրներում (ԱՄՆ, Կանադա, Մեծ Բրիտանիա)՝ ապահովելով սեփականության իրավունքի լիարժեք իրացում, ֆինանսական գործիքների ընդլայնում և քաղաքացիների համար ստեղծում են իրենց գույքի արժեքը կայուն եկամտի վերածելու նոր հնարավորություն։

Նախագիծը հանրային քննարկման է դրված իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40