Առաջիկա օրերին կմեկնարկի Խնձորեսկ-Իշխանաձոր ավտոճանապարհի ասֆալտապատման ծրագիրը. ԱՀ նախագահ

03.09.2020 22:49
5219

Աշխատանքներ են տարվել ճանապարհների կառուցման, վերակառուցման և բարեկարգման ուղղությամբ:

«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  այս  մասին   սեպտեմբերի   2-ին  Կառավարության ընդունելությունների տանը  կայացած   մամուլի ասուլիսի  ժամանակ   ասել է  Արցախի Հանրապետության նախագահ  Արայիկ  Հարությունյանը:

Նախագահի  խոսքով՝    բարեկարգվել  են   Ստեփանակերտի  մի  շարք  փողոցներ, Ասկերանի  շրջանում  ասֆալտապատվում  են  Նորագյուղ, Բերքաձոր, ինչպես  նաև  Բերքաձոր-Ասկերան, Ստեփանակերտ-Խնածախ-Այգեստան  և  դեպի  Խնձրիստան  տանող    ավտոճանապարհները: 

«Ճանապարհների  բարեկարգման  աշխատանքներ  են     ընթանում    նաև    Մարտունու, Մարտակերտի  և  Հադրութի  մի  շարք  համայնքներում:   Առաջիկայում  նախատեսում  ենք    իրականացնել  Ստեփանակերտ-Ասկերան   ավտոճանապարհից  Պատարա  գյուղ  տանող  ավտոճանապարհի     վերակառուցման, Սղնախ-Ավետարանոց-Մադաթաշեն-Ակնաղբյուր  համայնքներ  տանող   ճանապարհների    կառուցման,   Ստեփանակերտ-Կարմիր  շուկա-Հադրութ  ավտոճանապարհից  Թաղավարդ   գյուղ   տանող   ճանապարհի   բարեկարգման, Մարտակերտ-Ներքին Հոռաթաղ   ճանապարհի    վերակառուցումը:   Այս  համատեքստում  ուզում  եմ  հատուկ    կարևորել     առաջիկա  օրերին  մեկնարկվելիք՝  Խնձորեսկ-Իշխանաձոր  ավտոճանապարհի  ասֆալտապատման   ծրագիրը, որը  հաջորդ  տարի   կշարունակվի  մինչև  Հադրութ  և  ամբողջությամբ  կփոխի   հանրապետության  հարավային  թևի  զարգացման  ընթացքը: Այդ  ռազմավարական  նշանակության   ճանապարհն  Արցախի  Հանրապետության   համար   կենսական նշանակություն ունի, որը  էապես  իր  դրական   ազդեցությունն  է  թողնելու   ինչպես  տնտեսության, այնպես  էլ   հայրենադարձության ծրագրերի  վրա:  Նախընտրական    փուլում   խոստացել  եմ, որ տարեկան   կկառուցվի  շուրջ  80  կմ  ճանապարհ: Պաշտոնավարման  100   օրվա  ընթացքում   ընդհանուր  առմամբ   կառուցվել, վերակառուցվել  և  բարեկարգվել    է   արդեն   շուրջ   51  կմ  ճանապարհ»,-  մանրամասնել է  Ա.  Հարությունյանը:

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02