Առաջիկա շաբաթվանից կընդունվեն միջին մասնագիտական կրթությամբ գործող ուսուցիչների կամավոր ատեստավորման դիմումները. ԿԳՄՍ նախարար

24.03.2023 23:14
74914

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Վերջին շրջանում մեզ շատ են դիմում դպրոցներում երկար տարիներ դասավանդող միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչները, որոնք 2023 թվականի օգոստոսի 20-ից այլևս չեն կարողանալու աշխատել իբրև ուսուցիչ, եթե բարձրագույն կրթություն չեն ստացել։

Պետությունն ավելի քան 10 տարի ժամանակ է տրամադրել՝ այս պահանջը բավարարելու համար։ Այս պահին 1340 ուսուցիչներ ունենք, որոնք միջին մասնագիտական որակավորում ունեն։

Այսօր շրջանառության մեջ ենք դրել Հանրակրթության օրենքի փոփոխությունը, որով միջին մասնագիտական կրթությամբ գործող ուսուցիչները կամավոր ատեստավորմանը մասնակցելու և հաջող արդյունք ունենալու պարագայում կկարողանան շարունակել դասավանդել, որովհետև դրանով իսկ կհիմնավորեն իրենց դասավանդած առարկայի լավ իմացությունը։

Կամավոր ատեստավորման դիմումները կսկսենք ընդունել առաջիկա շաբաթվանից։ Հուսամ՝ 1340 ուսուցիչները կօգտվեն այս հնարավորությունից»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40