Իշխանասարը՝ Համո Սահյանի բանաստեղծական բնանկարում

19.07.2020 20:11
12425

Աստծու կողմից արարված սյունիքյան քարափները հավերժորեն տեղ են գտել Համո Սահյանի բանաստեղծություններում:

Գյազբելի, Աղոթարանի, Զորզորի, Սալվարդի, Տատնա գետի, Լորի, Դարպասի ձորի, Որոտանի ու այլ վայրերի շարքում է Իշխանասարը:

2020 թ. հուլիսի 5-ի մեր ուխտագնացության ընթացքում անհնար էր չհիշել Համո Սահյանի՝ հայրենի եզերքը փառաբանող բանաստեղծությունները եւ, իհարկե, Իշխանասարին նվիրված  տողերը:

***

Որքա՜ն նման է Արագածին

Կապուտջիղ լեռը այգաբացին:

Ինքը Արան է եռասապատ

Կեսօրվա ժամին լեռը Սալվարդ:

 

Որքա՜ն նման է Արարատին

Իշխանիկ լեռը մայրամուտին…

Սիսական աշխարհ-եռավահան,

Մեր հին ու հավերժ լեռնադարան:

 

***

Եթե չեք իջել դուք երբեւէ

Ու չեք անրջել դուք երբեւէ

Աղոթարանիս լճակներում,

Չվող կարապներ, ձեզ չեմ ներում:

 

Եթե չեք իջել թեկուզ մի ժամ,

Խաղաղ չեք ննջել թեկուզ մի ժամ

Իշխանասարիս վրաններում,

Չվող կռունկներ, ձեզ չեմ ներում:

 

Եթե անցել ու չեք մնացել

Եվ ձեր աչքերին չեք նախանձել

Դուք Մթնաձորիս եդեմներում,

Չվող ծիծառներ, ձեզ չեմ ներում:

 

Եթե ձեր հոգուն մեղք եք արել,

Հավերժության պես չեք երկարել

Դուք բանաստեղծի երազներում,

Չվող վայրկյաններ, ձեզ չեմ ներում:

 

***

 

Իշխանասար ու Սալվարդ

Խառնվում են մեկ-մեկու,

Դառնում մի սեւ սարահարթ

Սեւ գիշերի մեջ…

Մի եղնիկ է բառաչում,

Վայում է մի հոգնած բու,

Մի ջրվեժ է շառաչում

Իմ հուշերի մեջ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40