Նախարար Ժաննայի ու նրա տեղակալ Արաքսիայի նորահայտ մեկ ժուլիկություն ևս՝ կիրառված Կարեն Լազարյանի հավաստագրման քննության ընթացքում

25.02.2026 11:12
1720

Թվում է՝ Գորիսի 100-ամյա երկու մեծահամբավ քոլեջն ասպարեզից հեռացնելը և դրանց հիման վրա՝ բազմաթիվ խարդավանքների ու օրինախախտումների գնով, նոր քոլեջ ստեղծելն այլևս պատմություն է և մեղմիկ մի հուշ, բայց․․․

Ժամանակ առ ժամանակ՝ կատարվածին առնչվող դատական երեք գործին զուգահեռ, տեղի են ունենում թույլ տրված կեղծարարությունների նորանոր բացահայտումներ...

Արդեն առիթ ենք ունեցել հանրայնացնելու որոշ տեղեկություններ այն մասին, թե ինչպես են 2025 թ․ մարտի 5-ին ԿԳՄՍ նախարարությունում՝ պետական հավաստագրման քննության փոխարեն, բեմադրել քննության տեսիլք կամ պատրանք, ինչպես են կեղծել քննության  ամբողջ ընթացքը, նաև կեղծել իրավունք վերապահող փաստաթուղթն ու այդկերպ Կարեն Լազարյան հավակնորդին, Գորիսի պետական քոլեջի 16-տարվա տնօրենին զրկել ղեկավարման իրավունքից՝ հավաստագրից (տե՛ս այստեղ):

Հայտնաբերված կեղծարարություններից մեկն այն էր, որ նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Սիրանուշ Էլոյանը (չլինելով Հավաստագրման հանձնաժողովի անդամ և չունենալով որևէ լիազորություն) ապօրինաբար մասնակցել է քննությանը և Հանձնաժողովի անունից իրականացրել կոնկրետ գործառույթներ։

Մասնավորապես՝ Կարեն Լազարյանի հարցազրույցից վայրկյաններ անց հենց նա է հավակնորդին պաշտոնապես իրազեկել, թե չի հաղթահարել պահանջվող միավորների շեմը, չնայած դեռևս ամփոփված չէին հարցազրույցի արդյունքները, ու ոչ ոք դեռևս չէր կարող իմանալ՝ մասնակիցը որքան միավոր է հավաքել։

Վերջին օրերին՝ ԿԳՄՍ նախարարության մի քանի ազնիվ աշխատակցի օգնությամբ, բացահայտվել է քննության ընթացքում թույլ տրված ևս մեկ խարդախություն։

Պարզվում է՝ հավաստագրման քննությանն ապօրինի մասնակցություն է  ունեցել ոչ միայն վերոնշյալ Սիրանուշ Էլոյանը։

Պարզվում է՝ քննությանը (այն էլ՝ Հանձնաժողովի անդամի լիազորությամբ կամ գործառույթներով) ներգրավվել է ևս մեկ ապօրինի կամ անիրավ անձնավորություն՝ Շ․ Մկրտչյան անուն–ազգանվամբ։

Կատարվածի անթույլատրելիությունը և հանցավոր էությունը պատկերացնելու համար տեղեկացնենք, որ խնդրո առարկա հավաստագրման քննությունը կազմակերպելու համար, ըստ պետական կարգի, ԿԳՄՍ նախարարի 2025 թ․ մարտի 4-ի N 297-Ա հրամանով կազմավորվել է հինգ հոգուց բաղկացած հանձնաժողով՝ փոխնախարար Արաքսիա Սվաջյանի նախագահությամբ։

Տվյալ հրամանով հանձնաժողովի անդամ է նշանակվել նաև Գրիգոր Ղարիբյանը՝ Կրթության և գիտության աշխատողների արհմիության ՃՀՄ նախագահը։

Սակայն, դեռևս անհայտ պատճառներով, Գրիգոր Ղարիբյանը չի մասնակցել մարտի 5-ի հավաստագրման քննությանը։

Նրա փոխարեն քննությանը՝ հանձնաժողովի անդամի գործառույթներով և լիազորություններով, ներգրավվել է ոմն Շ․ Մկրտչյան։

Ընթացող դատաքննությունը, հույս ունենք, կպարզի՝ ո՞վ է այդ պերսոնան, ինչպե՞ս և ո՞ւմ կողմից է ներգրավվել հանձնաժողովում, ինչի՞ հիման վրա է հանձնաժողովի նախագահ Արաքսիա Սվաջյանը նրան գնահատման թերթիկներ տրամադրել ու թույլատրել ստորագրելու քննությանն առնչվող այլ փաստաթղթեր ևս։

Եվ փողոցից բերված ու ներդրված այդ անձնավորությունը գնահատականներ է նշանակել հավակնորդին, որն էլ հիմք է ընդունվել քննության արդյունքներն ամփոփելիս։

Տեղի ունեցածը ևս մեկ փաստական հիմք կամ ապացույց է առ այն, թե ինչպես է ԿԳՄՍ նախարարությունում՝ պետականորեն հաստատված կարգի փոխարեն գործի դրվել կեղծ հավաստագրերի արտադրության կոնվեյերը։

Հայցվոր կողմը, որքան տեղյակ ենք, ակնկալում է, որ Ժաննան ու Արաքսիան կամավորապես կներկայանան Հակակոռուպցիոն կոմիտե և ինքնախոստովանությամբ կպատմեն՝ ինչպես են գերազանցել ու չարաշահել իրենց լիազորություններն ու կեղծել իրավունք վերապահող փաստաթուղթը։

 

Հ․Գ․

Կարեն Լազարյանի հարցազրույցի ընթացքն ու արդյունքները կեղծելու խնդրով հերթական դատական նիստը տեղի կունենա մարտի 11-ին։ Այդ օրը՝ հարցաքննության և ցուցմունք տալու նպատակով, դատականչվել են Հավաստագրման հանձնաժողովի բոլոր անդամները և քննությանն առնչվող Սիրանուշ Էլոյանը։

Հարցաքննության ընթացքում նրանք պետք է պատասխանեն Հայցվորի ներկայացուցչի հարցերին։

Արաքսիա Սվաջյանը, օրինակ, պետք է պատասխանի 40 և ավելի հարցի, որոնցից յուրաքանչյուրն առանցքային նշանակություն ունի վեճի առարկայի արդարացի լուծման համար։

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40