Առաջին անգամ իրականացրեցինք քոլեջների դասախոսների և արտադրական վարպետների ատեստավորումը․ նախարար

30.11.2024 22:09
672

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր առաջին անգամ իրականացրեցինք քոլեջների դասախոսների և արտադրական վարպետների ատեստավորումը, որը մեկնարկեցինք գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ոսկերչության և խոհարարության ավելի քան 300 մանկավարժների համար։

 Հիշեցնեմ, որ ատեստավորման արդյունքում ատեստավորման շեմը հաղթահարած մանկավարժների դրույքաչափը կդառնա 200 հազար դրամ, իսկ 70 տոկոս և ավել արդյունքի դեպքում՝ սանդղակով կգումարվի 30-50 տոկոս հավելավճար։

 Սա իրոք կարևոր քայլ է այս ոլորտում մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման համար։ Այս շաբաթ հաստատել ենք նաև քոլեջների մանկավարժների համար տարակարգ ստանալու կարգը, ինչը վարձատրության բարձրացման և մասնագիտական զարգացման ևս մի գործիք է։ Հուսամ՝ քոլեջների մանկավարժները ակտիվորեն կդիմեն նաև տարակարգի համար։

 Մկու համակարգը հսկայական ներուժ ունի տնտեսության զարգացման համար։ Այս տարի Մասնագիտական կրթության և ուսուցման նոր օրենքի հաստատմամբ որակապես նոր իրավիճակ է ստեղծվել այդ պոտենցիալը օգտագործելու համար։

 Դա է ցույց տալիս նաև այս տարի քոլեջների լավ ընդունելությունը հատկապես պետության համար գերակա՝ արդյունաբերության, շինարարության, գյուղատնտեսության ուղղություններով, որոնց համար նախորդ տարվանից գործարկել ենք ամսական առնվազն 50 հազար դրամ կրթաթոշակը»։

                                                                     

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34