Առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է առցանց համակարգի միջոցով. ԿԳՆ

07.05.2019 14:50
1219

ԿԳ նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ այս տարի Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է առցանց եղանակով:

Գրառում ամբողջությամբ՝ ստորև.

«Սիրելի ընկերներ,

Այս տարի Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է առցանց համակարգի միջոցով, որը կսկսի գործել մայիսի 15-ին, առավոտյան ժամը 9:00-ից։

Ստորև կարող եք գտնել մի քանի հաճախ հնչող հարցերի պատասխաններ․

Ինչու՞ է գործարկվում առցանց համակարգը։

Հաշվի առնելով, որ առաջին դասարան ընդունվելու գործընթացի հետ կապված նախկինում եղել են դժգոհություններ` ինչպես ծնողների, այնպես էլ տարբեր դպրոցների կողմից, որոշվեց մշակել գրանցման առցանց համակարգ, որպեսզի բոլոր ծնողները հավասար մեկնարկային պայմաններ ունենան: Առցանց համակարգն այս տարի փորձարկվելու է Երևանում և հետագայում կարող է տարածվել նաև մարզերում: Յուրաքանչյուր ծնող, աշխարհի ցանկացած ծայրից, իր երեխային կարող է առցանց համակարգով գրանցել Երևանի պետական հանրակրթական դպրոցներում` առաջին դասարան հաճախելու համար:

Եթե երեխայի ավագ եղբայրը կամ քույրը հաճախում են տվյալ դպրոց, ապա նրան որևէ արտոնություն տրվու՞մ է։

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի համաձայն` ցանկացած ծնող իրավունք ունի երեխայի ուսուցման համար ընտրելու ուսումնական հաստատությունը և կրթության ձևը: Հետևաբար, որևէ չափանիշ, ներառյալ բնակավայրին կամ աշխատանքի վայրին մոտ գտնվելու կամ տվյալ դպրոց հաճախող քույր կամ եղբայր ունենալու փաստը, չի կարող որևէ երեխայի գրանցման համար առաջնահերթություն ապահովել։ Եթե ցանկանում եք, որ Ձեր երեխան սովորի հենց Ձեր նախընտրած դպրոցում, ապա հարկավոր է հնարավորինս շուտ գրանցվել առցանց համակարգի միջոցով, քանի դեռ տվյալ դպրոցի համար սահմանված տեղերը չեն սպառվել:

Արդյոք կարո՞ղ են դպրոցները միջամտել ընդունելության գործընթացին։

Դպրոցների կողմից ընդունելության գործընթացին միջամտելու փորձերը բացառելու նպատակով համակարգում ներդրվել է նաև պաշտպանական մեխանիզմ: Մասնավորապես, Երևանի հիմնական դպրոցների համակարգիչներից մուտքը դեպի հայտագրման համակարգ արգելափակվելու է:

Ի՞նչ է պետք անել հիմա։

Այս փուլում շատ կարևոր է, որ ծնողներն իրենց տվյալները ստուգեն ստեղծված համակարգով՝ մուտք գործելով stugum.emis.am կայքը: Այստեղ բացվում է երկու դաշտ, որտեղ պետք է մուտքագրվի ծնողի և երեխայի հանրային ծառայությունների համարանիշը: Եղել են դեպքեր, երբ ծնողը մուտքագրել է հանրային ծառայությունների համարանիշը, սակայն ստացել է պատասխան, որ նման համարանիշով տվյալներ չեն հայտնաբերվել: Խնդիրն այն է, որ համարանիշների տրամադրման գործընթացը ժամանակին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղափոխվել է Ոստիկանություն` բնակչության միասնական ռեգիստրը ձևավորելու նպատակով: Կան վաղուց ստացված սոցքարտեր, որոնք հետագայում ուժը կորցրած են համարվել, այդ պատճառով էլ առաջացել են որոշակի անճշտություններ: Այդ խնդրի լուծման համար պետք է դիմել անձնագրային ցանկացած բաժին, որտեղ տվյալները կստուգվեն և անհրաժեշտության դեպքում շատ օպերատիվ կտրամադրեն հանրային ծառայության նոր համարանիշ` անվճար, անձնագրի, իսկ երեխայի դեպքում՝ ծննդյան վկայականի առկայությամբ։

Ի՞նչ անել, եթե գտնվում եմ արտերկրում։

Եթե ունեք անհրաժեշտ փաստաթղթեր, ապա կարող եք գրանցվել արտերկրից, իսկ եթե փաստաթղթերի, մասնավորապես հանրային ծառայության համարանիշ ստանալու խնդիր ունեք, ապա գործընթացը կարող եք կազմակերպել լիազորագրով` անձնագրի և ծննդյան վկայականի նոտարական վավերացմամբ պատճենների առկայությամբ: Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների ու նրանց երեխաների դեպքում նույնպես հանրային ծառայությունների համարանիշը պարտադիր է, որը տրվում է հաշվառվելու դեպքում` անձնագրային բաժինների կողմից:

Ի՞նչ անել, եթե ցանկանում եմ, որ երեխաս սովորի ռուսերենով ուսուցմամբ դասարանում։

Համակարգում առանձնացվել է ռուսաց լեզվով ուսուցման բաժին, և եթե ծնողը, օտարերկրյա քաղաքացի, երկքաղաքացի, ՀՀ քաղաքացիություն չունեցող անձ է, կամ ծնողներից միայն մեկն է ՀՀ քաղաքացի, ապա կարող է իր երեխային հայտագրել ռուսաց լեզվով ուսուցում իրականացնող դպրոցում: Եթե փաստաթղթերը դպրոց ներկայացնելիս հայտնաբերվի անհամապատասխանություն, ապա հայտագրումը կչեղարկվի:
Երևանի քաղաքապետարանի ռուսերենով ուսուցմամբ դասարաններ ունեցող դպրոցների ցանկին կարող եք ծանոթանալ ԿԳՆ կայքում»:

 

shantnews.am

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40