Առաջին հաղթանակը Եվրո-2020-ի որակավորման փուլում. Հայաստան-Լիխտենշտեյն 3:0

08.06.2019 22:50
1221

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրո-2020-ի որակավորման փուլի հերթական խաղում Երևանում ընդունելով Լիխտենշտեյնի ընտրանուն՝ հաղթեց 2:0 հաշվով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման մեկնարկից ընդամենը մեկ րոպե անց՝ ստանալով պաշտպան Վարազդատ Հարոյանի փոխանցումը, հանդիպման հաշիվը բացեց Գևորգ Ղազարյանը: Մեկնարկային րոպեներին պարզ էր մի բան՝ Հայաստանի ընտրանին պատրաստվում է «առաջին համարով» խաղալ և պայքարում ամեն փոխանցման համար: Խաղի 17 րոպեին հավաքականի գեղեցիկ, բազմաքայլ և սուր հակագրոհը եզրափակեց հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը: Հաջորդ րոպեներին ևս Հայաստանի ընտրանին ակնհայտ առավելություն ուներ, ինչի մասին վկայում էր նաև վիճակագրությունը:

Երկրորդ կեսում հանդիպման տեմպը ընկավ: Հայաստանի ընտրանին գրոհում էր, սակայն ոչ այդքան վտանգավոր եզրափակչում գրոհներով: Լիխշտենշտեյն էլ երբեմն-երբեմն փորձում էր հետ բերել կորցրածը: Մի շարք վտանգավոր պահերի իրեն հրաշալի դրսևորեց դարպասապահ Արամ Հայրապետյանը: Հանդիպման վերջնամասում Տիգրան Բարսեղյանը խփեց նաև ընտրանին 3-րդ գնդակը:  Ի վերջո հանդիպումն ավարտվեց Արմեն Գյուլբուդաղյանցի սաների հաղթանակով՝ 3:0 հաշվով:

Հաջորդ հանդիպումը Եվրո-2020-ի շրջանակներում Հայաստանի թիմը կանցկացնի հունիսի 11-ին, որտեղ կմրցի Հունաստանի ընտրանու հետ: Հանդիպումը կկայանա Աթենքի Օլիմպիական մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40