Դեսպանների այցը Շուշի միջազգային մարդասիրական իրավունքի, բարոյականության կոպտագույն խախտում է, գարշելի դրսևորում․ Դավիթ Բաբայան

13.07.2021 14:20
1106

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի խոսքով՝ Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների այցը Շուշի միջազգային մարդասիրական իրավունքի, բարոյականության կոպտագույն խախտում է, գարշելի դրսևորում։ Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ նման այցելություններն իրենք դատապարտում են։

«Նման այցերը նույնն են, ինչ լեգիտիմացնելը Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, լեգիտիմացնելը Ադրբեջան-Թուրքիա-ահաբեկիչներ այդ եռադաշինքը։ Դրանց մեջ երկրներ կային, որ իրենց դրել են ժողովրդավարության ջատագովների տեղը։ Այդ այցելությունը ջնջում է այդ ամենը, սարսափելի հարված է նրանց վարկանիշին։ Ես չգիտեմ՝ խավիարի՞, թե՞ մանաթի ազդեցության տակ են գնացել, կապ չունի, պարզապես այդ քայլով ոտնահարել են մարդասիրական իրավունքը, հարվածել են իրենց երկրի վարկանիշին և լեգիտիմացրել են ահաբեկչությունը, ցեղասպան քաղաքականությունը»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսների և միջազգային կազմակերպությունների շուրջ 100 ներկայացուցիչներ այցելել էին Արցախի գրավյալ տարածքներ՝ Շուշի ու Վարանդա (Ֆիզուլի)։ Այցը կազմակերպվել էր Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Միջազգային դիվանագետներին ուղեկցում էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նշենք նաև, որ ուղևորությանը մասնակցում էին Թուրքիայի, Պակիստանի, Իտալիայի, Ավստրիայի, Շվեդիայի, Լեհաստանի, Իսրայելի, Չինաստանի, ճապոնիայի, Մալազիայի, Հարավային Կորեայի, Բելառուսի, Ուկրաինայի, Բրազիլիայի, Մեքսիկայի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի, Ալժիրի ու այլ երկրների դեսպանները, ինչպես նաև՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչները։ Ադրբեջանում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները հրաժարվել էին Շուշի այցելելու պաշտոնական Բաքվի հրավերից:

Դավիթ Բաբայանը բարձր գնահատեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրների դեսպանները չեն այցելել Շուշի, չեն մասնակցել այդ «ֆարսին» և «շոուին»։ «Սարսափելի տպավորություն եմ ստացել, բայց մենք չպետք է վհատվենք, այլ ընդհակառակը, պետք է պարզապես իմանանք, թե ով ով է»,- ասաց նա։

Դավիթ Բաբայանը երկրորդական համարեց այս իրավիճակում այն, որ նախկինում, երբ դեռ Ադրբեջանը Շուշին չէր գրավել, Հայաստանում հավատարմագրված այլ երկրների դեսպանները չեն այցելել հայկական քաղաք։

«Կարևոր է այն, թե ինչու են հիմա այցելել՝ իմանալով այս ամենը։ Այդպես լավ չէ, թող այցելեին հայ ռազմագերիների գնդակահարությանը։ Դա է, չէ՞ ստացվում։ Ինչո՞վ է դրանից տարբերվում նրանց մասնակցությունն այդ ամենին»,- ասաց նա։

Դավիթ Բաբայանն իր դժգոհությունը հայտնեց, որ Շուշի այցելել են նաև միջազգային կառույցներից ներկայացուցիչներ, նորից շեշտեց՝ իրենք դատապարտում են դա։ «Դա գարշելի խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի, բարոյականության»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե արդյոք Հայաստանը չպետք է արձագանքեր և դատապարտեր, քայլեր ձեռնարկեր դրա դեմ, Դավիթ Բաբայանն արձագանքեց, որ չի ցանկանում այդ դիսկուրսին մասնակցել։ «Այդ մասին պետք է հարցնել համապատասխան մարմիններին»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է նրան, թե միջազգային համայնքն ինչ վերաբերմունք ունի հիմա՝պատերազմից հետո ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ, ապա ըստ Արցախի արտաքին գործերի նախարարի, մի շարք երկրներ բացահայտորեն միշտ էլ պաշտպանել են Ադրբեջանին, մի շարք երկրներ եղել են անտարբեր, որոշներն են սատարել են Արցախին, կիսել են նրա ցավը։ «Միշտ այդպես է եղել»,- ասաց նա։

«Այս իրավիճակն էլ մի բան է, որ պետք է մեր աչքերը բացի։ Ադրբեջանցիները հիմա էլ լավ աշխատում են։ Նրանք կազմակերպված են, ունեն աշխարհաքաղաքական պայքարի մեծ փորձ։ Մենք նրանցից պետք է ինչ-որ բաներ սովորենք։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է նմանվենք նրանց։ Մենք մեր քաղաքականությունը պետք է վարենք՝ մեր ազգային շահերից ելնելով։ Թող ոչ ոք էլ դրա հետ կապված չհամարձակվի իր դժգոհությունը հայտնել»,- ասաց նա։

Անդրադառնալով նորից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների՝ այցի հրավերի մերժմանը, նրան, որ դա ադրբեջանական կողմը «դեմարշ» էր դա անվանել և հայտարարել, որ «Մինսկի խումբը վերջնականապես մահացել է», Դավիթ Բաբայանը նշեց, որ ամեն դեպքում ձևաչափի երկրները մնում են իրենց դիրքերում՝ հայտարարում են, որ պետք է շարունակվեն բանակցությունները։ «Մենք էլ ենք կարծում, որ դա ամենահարմար ձևաչափն է»,- ասաց նա։

Բանակում մահվան դեպք չի արձանագրվել. ՊՆ խոսնակ

25.08.2026 19:43

Ուսումնական տարվա մեկնարկին ՆԳՆ ոստիկանությունը կիրականացնի ուժեղացված ծառայություն

25.08.2026 18:55

Ազգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության՝ 2026-2031 թվականների ծրագիրը

25.08.2026 17:00

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները

25.08.2026 16:10

Ներքին Հանդի եկեղեցին, որ ադրբեջանական գերության մեջ է

25.08.2026 16:00

Слова и образы: в Русском центре Капана открывали секреты выразительной речи

25.08.2026 14:32

Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է

25.08.2026 14:20

Էդիկ Մարտիրոսյանը` խառը մարտարվեստների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

25.08.2026 12:58

Անվերջ ֆեստիվառվեք, աղանդավորական համաժողովներ հրավիրեք, մինչև քաղաքական ու իրավական պատասխանատվություն․ Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)

25.08.2026 12:13

Սեպտեմբերը երեխայի համար պարզապես արձակուրդի ավարտ չէ. այն հոգեբանական ադապտացիայի պատասխանատու շրջան է և նշանակալի սոցիալական փորձ

25.08.2026 12:01

Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին և հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինք. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնել

25.08.2026 11:20

ՃՏՊ Գորիս-Հալիձոր ավտոճանապարհին․ տուժածներից մեկին հիվանդանոց են տեղափոխել փրկարարները

25.08.2026 10:23