Առաջին հանդիպումը. Փեզեշքիանն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային հարցերը

24.09.2024 10:40
666

Նյու Յորքում 2 առաջնորդի բանակցությունների հիմնական հարցը դարձել է Գազայի հատվածում տիրող իրավիճակը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում իր նորընտիր իրանցի պաշտոնակից Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպման ժամանակ առաջին անգամ քննարկել է երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները: Տեղեկությունը հայտնում են թուրքական ԶԼՄ–ները` վկայակոչելով Թուրքիայի նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Սա Էրդողանի և Փեզեշքեանի առաջին դեմ առ դեմ հանդիպումն էր վերջինիս ընտրվելուց հետո։

Փակ դռների հետևում հանդիպումը տեղի է ունեցել թուրքական տանը։

Էրդողանը Փեզեշքիանին ասել է, որ կարևոր է քայլեր ձեռնարկել, որոնք կծառայեն խաղաղությանը` ընդդեմ տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող իսրայելական ագրեսիայի։

«Միջազգային հանրությունը պետք է ավելի բարձրացնի իր ձայնը միջազգային իրավունքի, դիվանագիտության և մարդու իրավունքների հիման վրա, որպեսզի հնարավորինս շուտ վերջ տա բռնությանը, որն Իսրայելն իրականացնում է պաղեստինյան և լիբանանյան տարածքներում»,– ասել է Էրդողանը Փեզեշքիանին։

«Թուրքիան մեծացնում է պաղեստինյան տարածքներում քաղաքացիական բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու իր ջանքերը։ Դա արվում է հատկապես Գազայում, որտեղ Իսրայելի կողմից զանգվածային սպանություններ են տեղի ունենում»,– հավելել է նա:

ԽոսելովԹուրքիայի և Իրանի միջև պատմական ու մշակութային տարբերությունների մասին` Էրդողանը համոզմունք է հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կզարգանան և կամրապնդվեն բոլոր ոլորտներում։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40