«Սիսական» փառապանծ ջոկատը մեկնեց կրակագիծ

28.09.2020 18:02
19851

Արցախյան գոյամարտում, նաեւ 2016-ի քառօրյա պատերազմում մարտական սխրանքների ճանապարհով անցած «Սիսական» ջոկատն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, մեկնեց Արցախ:

Սիսիանում նրանց ողջերթի խոսք հղեց Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանը:

Իսկ Գորիսի արեւմտյան մուտքի մոտ (Գորիս-Ստեփանակերտ մայրուղու վրա) «Սիսական» ջոկատին բարեմաղթանքի խոսք հղեց «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը:

Ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը «Սյունյաց երկրի» հետ զրույցում ասաց. «Մեր այցը համաձայնեցված է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ղեկավարության հետ: Գնում ենք Ստեփանակերտ, այնտեղ էլ զենք կստանանք ու կորոշվի, թե առաջնագծի որ հատվածն ենք մեկնում:

84 հոգանոց ջոկատի հագուստի հայթայթման գործում մեզ աջակցեց Նաիրի Բախշյանը:

Սիսանում, զուգահեռաբար, պատրաստվում է մեր ջոկատի երկրորդ հերթափոխը, որն ավելի մեծաթիվ է լինելու, քանզի ցանկացողները շատ են»:

Ջոկատի մեջ մտնում են Արցախյան հերոսամարտի վետերաններ, 2016 թ. քառօրյա պատերազմի մասնակիցներ, նաեւ երիտասարդներ, ովքեր տարբեր պատճառներով դեռեւս չեն ծառայել հայոց բանակում:

Աշոտ Մինասյանն ասաց նաեւ, որ «Սիսական» ջոկատը ԵԿՄ-ի կամ այլ կազմավորման մեջ չի մտնում եւ ճակատ է մեկնում հայրենիքի կանչով ու սեփական նախաձեռնությամբ:

- Ես իմ ազգի զինվորն եմ եւ պարտավոր եմ մեր ժողովրդի համար դժվարին այս ժամին լինել առաջնագծում, - իր խոսքն այսպես ամփոփեց Աշոտ Երկաթ հորջորջումով Աշոտ Մինասյան լեգենդար հրամանատարը:

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38