Առաջնահերթ խնդիրն անվտանգությունն է. Կապան համայնքի ղեկավարը՝ սպասվող դժվարությունների մասին

16.12.2020 17:30
1447

Սյունիքի մարզի Կապան համայնքի մի շարք գյուղեր, նոր իրողություններով պայմանավորված, դարձել են Ադրբեջանին սահմանակից: Դրանք ենք՝ Դավիթ Բեկ, Կաղնուտ , Ուժանիս, Եղվարդ, Ագարակ, Դիցմայր, Սյունիք, Գեղանուշ, Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ: Նրանց թվում է նաև Կապան քաղաքը: Պատերազմից հետո ի հայտ եկան բազմաթիվ խնդիրներ, որոնք հանգիստ չեն տալիս բնակիչներին, սակայն բոլորն այսօր միայն մեկ կարևոր հարցի պատասխան են ուզում ստանալ, ինչպես է լուծվելու իրենց անվտանգության խնդիրը: Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ անվտանգության հարցը դարձել է թիվ մեկ խնդիր: Խոսքն այս պահին որևէ միջադեպով չէ պայմանավորված, այլ բնակիչների մտահոգությունը կապված է սահմանագծումների ապագա գործընթացի հետ:

«Մենք անվտանգությունն ենք կորցնում, հասկանո՞ւմ եք: Նոր դրանից հետո նյութական հարցերն են: Այո, կրճատվել են մեր հնարավորությունները՝ արոտավայրեր, վարելահողեր, անտառներ: Գյուղատնտեսության հետ կապված մեծ վնասներ են լինելու, բայց հիմա մեզ համար առաջնահերթ է բնակիչների անվտանգությունը պահելը, մնացած սոցիալական, տնտեսական հարցերը այս փուլում երկրորդական են»,-ասաց համայնքի ղեկավարն՝ ընդգծելով, որ ներկայում անվտանգության հարցերի ապահովման գործն արդյունավետ կազմակերպելու համար կամավորականներ են ներգրավվել:

Գևորգ Փարսյանը նկատեց, որ դեռ իրենց հատվածում սահմանազատման որևէ աշխատանք չի իրականացվել, սակայն սահմանների հստակեցման հարցում անորոշությունը շատ է, թե ինքը, թե բնակչությունը չգիտեն՝ ինչ է սպասվում:

«Եթե սահմանային բնագիծը ԽՍՀՄ-ի սահմանային գծերին համապատասխան լինի, ապա այդ դեպքում լուրջ անվտանգության հարց է առաջանալու: Եթե Տավուշի դեպքում գյուղերը որոշակի չափով հեռու են սահմանից, ապա Կապան քաղաքի դեպքում խոսքը 1 կմ-ի մասին է»,-ասաց Գևորգ Փարսյանը:

Համայնքի ղեկավարը նկատեց, որ նոր իրողություններով պայմանավորված՝ շատ բաներից բնակիչները զրկվել են, տնտեսական հնարավորությունները կրճատվել են: Անհրաժեշտություն է առաջանում սահմանային համայնքներում նոր ծրագրի իրականացման, որպեսզի տեղացիները կարողանան իրենց հմտությունները զարգացնել, իրենց գտնել նոր իրողություններում: Տնտեսական, սոցիալական խնդիրները կան, համայնքի ղեկավարը դրանք թվարկում է, սակայն հավատացնում է ու մեկ անգամ ևս ընդգծում՝ անվտանգությունն առաջնային է:

 

Աղբյուրը՝ «Արմենպրես»

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01