ԵԿՄ Սյունիքի մարզային խորհրդի նախագահ Սուրիկ Խաչատրյանին

01.08.2016 10:41
2859

Հարգելի՛ Սուրիկ Խաչատրյան

Եռասերունդ երկրապահ կամավորականների միության, հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ծննդյանդ 60-ամյա հոբելյանի կապակցությամբ: Մաղթում եմ քեզ, քո ընտանիքի անդամներին առողջություն, երջանկություն, հաջողություններ:

60 տարին պատկառելի տարիք է: Այդ տարիքում հստակորեն կարելի է հաշվետվություն տալ, թե կյանքի որոշակի ժամանակահատվածում մարդը որքանով է պիտանի եղել ընտանիքին, ընկերներին, հայրենիքին, ազգին, պետությանը: Դու, հարգելի՛ իմ ընկեր, կյանքիդ կարեւոր տարիները նվիրել ես Արցախյան ազատամարտին եւ Սյունիք աշխարհի սահմանների պաշտպանությանը: Պատահական չէ, որ դու ԵԿՄ վարչության անդամ ես եւ երկրապահի Սյունիքի մարզային խորհրդի նախագահը: Լավագույն կողմերով դրսեւորվելով 1989-94-ի պատերազմական օրերին` հարաբերական անդորրի տարիներին եւս դու, սիրելի՛ մարտական ընկեր, նվիրվել ես հայրենանվեր աշխատանքի` նպաստելով եռասերունդ երկրապահի հայրենասիրական ծրագրերի կյանքի կոչմանը, պատանի եւ երիտասարդ երկրապահների կրթման, դաստիարակման գործընթացին:

Սյունիքը ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող մարզ է, եւ հպարտորեն կարող ենք արձանագրել, որ երկրապահ Սուրիկ Խաչատրյանը պատվով է իրականացնում մարզը զարգացնելու, շենացնելու պարտականությունը:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ծննդյանդ օրվա կապակցությամբ: Լավագույն բարեմաղթանքներս ընդունելով` հիշի՛ր, որ դեռ միասին բազում հայրենասիրական ծրագրեր ենք իրականացնելու:

ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22