Բաքուն չի հրաժարվում հայկական հուշարձանները «աղվանական» դարձնելու ծրագրերից

10.02.2022 11:28
1116

Պաշտոնական Բաքուն շարունակում է կասկածի տակ դնել իր վերահսկողության տակ անցած տարածքներում Հայ Առաքելական եկեղեցիների պատկանելությունը, հայկական կոթողների պաշտպանության մասին միջազգային հանրության կոչերն էլ որակում է զրպարտություն։

Ադրբեջանի կառավարության կարծիքով` «հայերը հետքեր են թողել ադրբեջանական հուշարձանների վրա, որոնք պետք է մաքրվեն»: Այդ մասին երկրի մշակույթի նախարար Անար Քերիմովն էր անցյալ շաբաթ հայտարարել։

Ադրբեջանի աղմկահարույց նախաձեռնությանը նաև պաշտոնական Վաշինգտոնն էր արձագանքել ։ Միացյալ Նահանգների կառավարությանը կից Կրոնական ազատությունների հարցերով հանձնաժողովի ղեկավար Նադին Մաենզան մտահոգություն էր հայտնել « եկեղեցիներից Հայ Առաքելական արձանագրությունները հեռացնելու Ադրբեջանի ծրագրերով» ու կոչ արել Ալիևի վարչակազմին «պահպանել և պաշտպանել պաշտամունքի վայրերն ու այլ կրոնական, մշակութային կառույցները»։

Ի պատասխան, Ադրբեջանի կառավարությունը շարունակում է պնդել ՝ «աղվանական եկեղեցիները հայկական եկեղեցիների հետ կապ չունեն»։ Այս մասին նախօրեին հայտարարել է Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի արտաքին կապերի բաժնի ղեկավար Ալի Հազիևը։

«Իհարկե, զրպարտություն է։ Մենք բոլորս գիտենք, և համաշխարհային հանրությունը տեղյակ է, որ Ադրբեջանը միշտ, անկախ կրոնական պատկանելությունից, պաշտպանել է բոլոր կրոնական ու պատմական հուշարձանները և պահպանել դրանց ինքնությունը»,- պնդել է ադրբեջանցի պաշտոնյան։

44-օրյա ռազմական գործողություններին հաջորդած մի քանի ամիսների ընթացքում, հիշեցնենք, վանդալիզմի է ենթարկվել պատերազմի ընթացքում կրկնակի ռմբակոծված Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, ապա «նորոգման աշխատանքների» քողի տակ հրապարակավ հանվել են եկեղեցու գմբեթները։ Հաղորդվել էր նաև Թալիշի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց հայկական հետքը վերացնելու, Հադրութի Սպիտակ խաչ եկեղեցուց խաչը հանելու մասին, Հայաստանի արտգործնախարարության տեղեկություններով՝ ռազմական գործողություններից շաբաթներ անց ավերվել է նաև Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին։

Վերջին օրերին միջազգային մի շարք լրատվամիջոցների կողմից այս տվյալների թվարկումը Ադրբեջանում որպես կողմնակալություն են գնահատում, հավաստիացնում, թե Բաքուն «հարգանքով է վերաբերվում իր կրոնական-մշակութային ժառանգությանը»։

Ադրբեջանցի պաշտոնյան, որևէ կերպ չհիշատակելով հայկական ծագման կոթողներ, կրկնել է պաշտոնական Բաքվի քարոզչական գիծը՝ «բոլոր աղվանական հուշարձանները պատկանում են աղվանա-ուդիական կրոնական համայնքին»։ Որպես ապացույց Հազիևը 1-2-րդ դարերում տեղի ունեցած իրադարձություններ է վկայակոչել ․ - «Աղվանական եկեղեցիները, որոնք հնագույնն են տարածաշրջանում, ստեղծվել են ուղղակիորեն Հիսուս Քրիստոսի աշակերտների կողմից»։ Ադրբեջանցի պաշտոնյան այդ աշակերտների անուններն էլ գիտի՝ Թադեոս և Բարդուղիմեոս․ - «Սա շատ կարևոր փաստ է, քանի որ ապացուցում է, որ աղվանական եկեղեցին հնագույնն է»,- փաստարկներն ամփոփել է ադրբեջանական կառավարության ներկայացուցիչը։

«Կովկաս-աղվանական» ժառանգության մասին Բաքվի քարոզչության վերաբերյալ դեռ անցած տարի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովն էր մտահոգություն հայտնել։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ կառույցի ընդունած բանաձևում մասնավորապես ասվում է․ - «{ԵԽԽՎ-ն} իր մտահոգությունն է հայտնում հայկական համարվող մշակութային ժառանգությունը փոխարինելու նպատակով Ադրբեջանում զարգացող «Կովկաս-աղվանական» ժառանգությունը քարոզող հորինվածքի վերաբերյալ»։ ԵԽԽՎ-ը ՄԱԿ-ի Կրթական, գիտական և մշակութային կազմակերպությանը առաջարկել էր «ուսումնասիրել զարգացող հորինվածքը՝ «Կովկասյան աղվանների » ժառանգության մասին քարոզչությունը, համոզվելու, որ կողմերը չեն շահարկում»։

Առայսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնագետները տարածաշրջան չեն այցելել ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40