Քաջարա՛ն, հոբելյանդ շնորհավոր

21.08.2023 17:15
1055

Այս տարի հոբելյանական էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և նույնքան հոբելյանական  Քաջարան համայնքի համար: Լրացել է քաղաքի 65-րդ տարեդարձը: Քաղաքի տոնին նվիրված միջոցառումների շարքը սկսվեց կենտրոնական հրապարակից՝ հյուրերի դիմավորումով, ովքեր եկել էին արտերկրից, մայրաքաղաքից և մարզի տարբեր համայնքներից:

Նախևառաջ հյուրերը և հանդիսության մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին՝ այցելելով հուշահամալիր:

Հաջորդ հանգրվանը Քաջարան խոշորացված համայնքի Լեռնաձոր գյուղն էր, որտեղ տեղի ունեցավ բնակավայրի կենտրոնական պուրակի հանդիսավոր բացումը:

Օրեցօր բարեկարգվում է քաղաքը, մարդկանց համար ստեղծվում են ապրելու, հանգստանալու բարեհարմար պայմաններ: Խաղահրապարակների հանդիսավոր բացում տեղի ունեցավ Շիրվանզադեի և Բակունցի փողոցներում:

Օրվա գլխավոր իրադարձությունը Քաջարանի մշակույթի պալատում էր, որտեղ փողային նվագախումբը տոնական մեղեդիներ էր հնչեցնում: Պալատի համերգասրահում հանդիսավոր նիստը սկսվեց Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ տեր Մակար վարդապետ Հակոբյանի բարեմաղթանքի խոսքով ու աղոթքով:

Քաջարանի տարեդարձի առթիվ բարեմաղթանքի խոսքեր հնչեցրին Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի  գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիյը, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը և ուրիշներ: Այնուհետև եղան պարգևատրումներ: Ռոման Խուդոլիին շնորհվեց «Քաջարանի պատվավոր քաղաքացի» կոչում: Տարբեր բնագավառներ ներկայացնող քաջարանցիներ արժանացան շնորհակալագրերի, հուշանվերների և դրամական պարգևների:

Պալատի ճեմասրահում հյուրասիրություն էր կազմակերպվել, մարդիկ մի գավաթ խմիչքով շնորհավորում էին միմյանց, մտքեր փոխանակում:

Այնուհետև քաջարանցիները Լեռնաձոր գյուղում դիտեցին «Ցանկապատ» ներկայացումը (Ստեփան Զորյանի համանուն պատմվածքի մոտիվներով, պրոդյուսեր՝ Հայկ Խանզադյան, բեմադրությունը և սցենարը՝ Տիգրան Գյուլումյանի):

Քաջարանի հոբելյանական տարեդարձին նվիրված հյուրասիրություն էր կազմակերպվել քաղաքի կենտրոնական հատվածում, այնուհետև շքահամերգ էր (գալա համերգ) և տոնական հրավառություն:

Վահրամ Օրբելյան

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները․ ովքեր են առաջատարները

26.10.2026 00:35

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53