Արական սեռի անձանց 19 տարեկանից անձնագրեր տալու մասին նախագիծը արժանացավ հավանության

09.11.2021 12:21
1157

Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հիմնական զեկուցող Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը նշեց, թե նախագծով առաջարկվում է, որ  մինչեւ 16 տարեկան, ինչպես նաեւ 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագրերը տրամադրվեն մինչեւ նրանց 19 տարին լրանալը, իսկ 19 տարին լրացած լինելու դեպքում` «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման կամ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված բժշկական վերափորձաքննության ժամկետով: Նախագծով առաջարկվում է պաշտպանության նախարարի միջնորդությամբ 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին նաև ավելի երկար ժամկետով անձնագիր  տրամադրելու հնարավորություն նախատեսել այլ բացառիկ դեպքերում (ուսման, բուժման, սպորտային, մշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով):

«Բացի այդ, օրինագծերն ընդունելիս անձը հաստատող փաստաթուղթ ունենալու իրավունքը կերաշխավորվի նաև այն դեպքում, երբ հիվանդությամբ պայմանավորված շարժվելու, գրելու ունակությունը, հիշողությունը կորցրած կամ բժշկական հաստատությունում անգիտակից վիճակից գտնվող քաղաքացին ի վիճակի չի լինի անձամբ ներկայացնելու դիմում։ Նախագծերով նաև առաջարկվում է անձնագրում անձի ցանկությամբ ծննդավայր պետության փոխարեն նշել մարզը, շրջանը, քաղաքը, ավանը կամ գյուղը՝ ծննդյան վկայականում համապատասխան նշումների առկայության դեպքում։ Օրինագծով կատարվող մյուս փոփոխության նպատակն է հին նմուշի, ոչ կենսաչափական տվյալներով անձնագրերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրամադրելու վերջնաժամկետը երկարաձգել ևս մեկ տարով՝ այն է 2022 թվականի հունվարի 1-ի փոխարեն սահմանելով 2022 թվականի դեկտեմբերի 31-ը»,- ասաց Ֆիդանյանը։

Հանձնաժողովը հավանություն տվեց նախագծերի փաթեթին և ուղարկեց Ազգային ժողովի նիստերի օրակարգ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40