Չինաստանն ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը կբարձրացնի մինչև 125%

11.04.2025 13:50
522

Ի պատասխան ամերիկյան վարչակազմի պրոտեկցիոնիստական ​​գործողությունների՝ Չինաստանը ապրիլի 12-ից ամերիկյան ապրանքների ներկրման համար մաքսատուրքերը 84%-ից բարձրացնում է մինչև 125%։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական ​​խորհրդի սակագնային կոմիտեն։

Ինչպես նշվում է տարածված հայտարարության մեջ, չինական ապրանքների ներկրման համար Վաշինգտոնի սահմանած չափազանց բարձր մաքսատուրքերը «միջազգային առևտրի և տնտեսական կանոնների, հիմնական տնտեսական օրենքների և ողջախոհության լուրջ խախտում են, ահաբեկման և հարկադրանքի բացարձակապես միակողմանի գործողություն»:

«Հաշվի առնելով, որ մաքսատուրքերի ներկա մակարդակի պայմաններում շուկան այլևս ի վիճակի չէ ընդունել Չինաստան մատակարարվող ամերիկյան ապրանքները, չինական կողմը ուշադրություն չի դարձնի Չինաստանից ապրանքների վրա ԱՄՆ-ի մաքսատուրքերի հետագա բարձրացմանը»,- ընդգծվում է հայտարարության մեջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեծ առևտրային պատերազմ է սանձազերծել՝ ապրիլի 2-ին 185 երկրներից և տարածաշրջաններից ապրանքների ներկրման համար մաքսատուրքեր սահմանելով։ Չինաստանի նկատմամբ մաքսատուրքը կազմել է 34%։ Ի պատասխան՝ Չինաստանը բոլոր ամերիկյան ապրանքների համար 34 տոկոսի չափով լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանել:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40